Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Դիմանկարի հանրապետական ցուցահանդեսում

Դիմանկարի հանրապետական ցուցահանդեսում
13.05.2016 | 09:53

Ցուցահանդեսում հայ ժամանակակից կերպարվեստը ներկայացել էր մի քանի չափումներում: Մի քանի սերնդի նկարիչների ստեղծագործություններում ընդհանուր է մի բան` ժամանակի սուր զգացողությունը: Դիմանկարներում և դիմաքանդակներում ամենատարբեր մարդիկ են՝ հասարակությանը քաջ հայտնի և անծանոթ շատերին: Բնականաբար, ամենատարբեր գեղագիտական մոտեցումներով և գաղափարական «ընդվզումներով» է հարուստ ցուցահանդեսը, ինչը ուղղակի ստիպում է արվեստասերին ցուցահանդես այցելել ևս մեկ անգամ, փորձել բազմաթիվ աշխատանքներում փնտրել և գտնել սեփական ճաշակը բավարարող ստեղծագործություններ: Եվ սա այն դեպքն է, երբ համարձակ կարելի է ասել՝ փորձը փորձանք չի դարձել: Անկեղծ պիտի լինեմ, շատ կցանկանայի մի քանի ստեղծագործություն առանձնացնել, հատկանշել մի քանի գեղանկարչի, գրաֆիկայի վարպետի և քանդակագործի անուններ: Չեմ առանձնացնում, և պատճառը մեկն է. եզակի չէին բարձրարվեստ կտավներն ու քանդակները: Սակայն կառանձնացնեի մեր ժամանակակից վարպետների համարձակությունն ու անկեղծությունը՝ հենց դիմանկարներում փորձել ըմբռնել այն աշխարհի բարին ու չարը, որն այսօր շրջապատում է յուրաքանչյուր անհատի և շատ հաճախ իր կնիքն է դնում նրանց հոգեաշխարհի վրա: Ցուցահանդեսի մասնակիցներից շատերը ներկայացել էին ինքնադիմանկարներով, ինչը, անշուշտ, ավելի բազմաբովանդակ է դարձնում ցուցահանդեսի ընդհանուր կերպարը:

Հայաստանի նկարիչների միության առաջին հարկի ցուցասրահում մայիսի 6-ին բացվեց «Դիմանկար» հանրապետական ցուցահանդեսը։ Ցուցահանդեսում ներկայացված են 100-ից ավելի գեղանկարչական, քանդակագործական և գրաֆիկական աշխատանքներ։ Ընթերցողին ենք ներկայացնում ռեպորտաժ ցուցահանդեսից։


Դիմանկարների հանրապետական ցուցահանդեսն ինքնին եզակի երևույթ է: Մի լուսավոր հարկի տակ ի մի էին եկել շուրջ 100 կերպարվեստային ձեռագրեր, 150 ստեղծագործությամբ: Սակայն, ցավոք, ցուցահանդեսը, ձևավորված ցավալի ավանդույթի համաձայն, դուրս մնաց նկարիչների միության արվեստաբանական բաժնի շուրջ 50 անդամի ուշադրությունից: Այնինչ արժեր գալ, ուշի ուշով դիտել աշխատանքները, տպավորվել և արվեստասեր հանրությանն ու նկարիչներին ներկայացնել վերլուծական մի քանի հոդված:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ