Նավթի գներն այսօր ընկել են համաշխարհային արժույթի մի շարք տեսակների հանդեպ դոլարի փոխարժեքի ամրապնդման, ներդրողների կողմից նավթի գների աճից շահույթի աճ արձանագրելու ֆոնին: Brent տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,52 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 47,83 դոլար: WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0,73 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչև 46,36 դոլար: