ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

«Ոչինչ չի բացառվում այս հին լուսնի տակ»

«Ոչինչ չի բացառվում այս հին լուսնի տակ»
24.05.2016 | 00:25

ԱՐՄԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ (ՀՀ առողջապահության նախարար)


-Պարոն Մուրադյան, հետաքրքիր է` Դուք հոգևո՞ր մարդ եք, բժիշկները, բացի Հիպոկրատից, այլ մեկի հավատո՞ւմ են:
-Ի՞նչ է նշանակում «հոգևոր մարդ»:
-Դե, հավատացյալ, աղոթող, կարդացող, որոնող, դուռը թակող և այդպես շարունակ:
-Կարծում եմ` դա խիստ անձնական հարց է. ամեն մարդ իր համար է հավատում, իր ներքին սենյակում, և պետք չէ այդ մասին առանձնապես բարձրաձայնել:
-Չեմ կարծում, որ չհասկացաք հարցի ներքին իմաստը:
-Իհարկե, հասկացա ու կարծես ասացի ամենը. կնքված եմ, երեխաներս կնքված են, շատ հաճախ կարիք եմ ունենում եկեղեցում լինելու:
-Օյ, պարոն, Մուրադյան, վերջապես հասանք այն հարցին, որի համար այսքան մանևրում էի. ասում են, որ Դուք և Վեհափառ Հայրապետն անչափ ջերմ հարաբերություններ ունեք, որ Վեհափառ հոր անձնական բժիշկն եք նաև:
-Որքան էլ մանևրեցիք, մի քիչ, կարծես, ոչ «ճշգրիտ» ստացվեց. ես աշխատել եմ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որը ՓԲԸ է, որի բաժնետոմսերը Հայ առաքելական եկեղեցուն են պատկանում, սրանով, կարծում եմ, սպառիչ պատասխան տվեցի Ձեզ: Ինչ վերաբերում է կոնկրետ Վեհափառ Հայրապետին, ապա խոր պատկառանքով եմ վերաբերվում նրան:
-Այ, ասացիք, և հիշեցի. ժամանակներ առաջ առիթ եղավ լինելու «Իզմիրլյան» կենտրոնում, բավականին ժամանակակից կենտրոն էր, բայց դե գներն էլ այնպես` ոչինչ, եթե հաշվի առնենք, որ պատկանում է Հայ առաքելական եկեղեցուն. սա՝ ի միջի այլոց: Պարոն նախարար, իհարկե, մենք կցանկանանք, որ Դուք երկար պաշտոնավարեք, բայց դե այս հին լուսնի տակ ոչինչ հավերժ չէ, և երբ Դուք կամ այլք կորոշեն, որ այլևս չեք պաշտոնավարում, կրկին վայրէջքի կգնա՞ք «Իզմիրլյան» կենտրոն:
-Գիտեք` ինքս բժիշկ եմ, վիրահատող բժիշկ եմ, դասավանդում եմ նաև և կարծում եմ` յուրաքանչյուր բժշկի համար կարող է պատիվ համարվել մշտապես վերադառնալ այնտեղ, որտեղից սկսել է: Այնպես որ, ոչինչ չի բացառվում այս հին լուսնի տակ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2188

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ