ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ասում են...

Ասում են...
21.10.2016 | 01:16

...թե Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Սլաբոդկա» թաղամասի իր ձայները, որ մոտ չորս հազար էին, «հալալ» կիսել է երկու մասի` երկու հազարը՝ «Վերածնված Հայաստանին», որի ավագանու ցուցակում հարազատ փեսան էր, մյուս երկու հազարը չի տվել ԲՀԿ-ին, ինչը նախօրոք խոստացել էր Հովիկ Արգամիչին, տվել է «Համախմբում» կուսակցությանը։

«Քոչարյանին խոսք եմ տվե, չեմ կռնա ձեզի տալ, ներող»,- ասել է Վարդան Ղուկասյանը ԲՀԿ-ին: Ասում են նաև, թե «Համախմբում»-ի հիմնական ձայները եղել են հենց դրանք, սակայն ո՛չ մեկ ժամ «Համախմբում» դաջվածքով մայկա հագնելը, ինչն արժեցել է երեք հազար դրամ, ո՛չ տնետուն այդ մայկայով երեկոյան ման գալը` հինգ հազար դրամ, ո՛չ էլ ողջ օրը մայկա հագնելն ու շրջելը՝ 15 հազար դրամ` «սպիտակ փողերով», չեն օգնել «համախմբվածներին», քանզի դա արվել է պայմանագրային հիմունքներով:

Դիտվել է՝ 5779

Մեկնաբանություններ