«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

«Ազատ դեմոկրատների» ցուցակը կգլխավորի Խաչատուր Քոքոբելյանը

«Ազատ դեմոկրատների» ցուցակը կգլխավորի Խաչատուր Քոքոբելյանը
13.02.2017 | 14:14

Խորհրդարանական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախընտրական համամասնական ցուցակը կգլխավորի կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը՝ փետրվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց կուսակցության վարչության անդամ, մամուլի քարտուղար Սոնա Մինասյանը:

Նրա խոսքով՝ այսօր երեկոյան տեղի կունենա կուսակցության վարչության նիստը, որի ընթացքում որոշում կընդունվի ցուցակի մեջ «Ազատություն» կուսակցության ղեկավար, խորհրդարանի պատգամավոր Հրանտ Բագրատյանին ընդգրկելու մասին: «Փետրվարի 15-ին կամ 16-ին «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը փաստաթղթերը կներկայացնի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Ընտրացուցակում ընդգրկվածների 70 տոկոսը երիտասարդներ են, որոնք նոր գաղափարներով ու մոտեցումներով կգան»,- նշեց Մինասյանը:


«Ազատ դեմոկրատների» նախընտրական ցուցակում առաջին կին թեկնածուն կլինի «Ժառանգության» նախկին անդամ Անահիտ Բախշյանը, երկրորդ կին թեկնածուն է կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:

Դիտվել է՝ 1226

Մեկնաբանություններ