ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Շարմազանով. Սերժ Սարգսյանը հեռացող քաղաքական գործիչ չէ

Շարմազանով. Սերժ Սարգսյանը հեռացող քաղաքական գործիչ չէ
02.03.2017 | 10:29

ՀՀԿ քարոզարշավում գլխավոր դերակատարություն կունենա ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանը, այլ վարչապետ Կարեն Կարապետյանը` «Ազատությանն» ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Նա չի բացառել, որ ՀՀԿ նախագահը ելույթներ ունենա, ավելի ակտիվ քարոզչական գործողություններին կմասնակցեն կուսակցության նախագահի առաջին տեղակալ, վարչապետ Կարեն Կարապետյանը և համամասնական ցուցակում ընդգրկված առաջին 20-25, գուցե՝ 30 գործիչները։


ՀՀԿ խոսնակը վերահաստատել է, որ հաջողության դեպքում ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, կառավարությունը պետք է գործի նրա գլխավորությամբ, ավելի արդարացի է, որ հենց այն մարդը, որը հավակնում է հաջողության դեպքում դառնալ վարչապետ, ինքը հանրությանը ներկայացնի այն տեսլականը, որը նրան հնարավորություն կտա կառավարել առաջիկա տարիների ընթացքում մեր կառավարությունը։ «Կա՞ երկփեղկվածություն ՀՀԿ-ում վարչապետ Կարեն Կարապետյանի և նախկին թիմի միջև» հարցին Էդուարդ Շարմազանովը պատասխանել է. «Հանրապետականում չկա նախկին ու ներկա թիմ: Կա մի թիմ և մի թիմի ղեկավար՝ Սերժ Սարգսյան: Սա, խնդրում եմ, ֆիքսեք: Հո սրոկ գոդնոստիով չի՞: Կա հանրապետական, և ի՞նչ կապ ունի՝ էդ հանրապետականը մի ամսվա հանրապետական է, թե տասը տարվա հանրապետական: Դու կամ հանրապետական ես, կամ հանրապետական չես: Կա մի մարմին և մի գլուխ: Ղեկավարը Սերժ Սարգսյանն է, թիմն էլ մենք ամբողջս ենք»: ՀՀԿ մամլո խոսնակը նշել է, որ Սերժ Սարգսյանը հեռացող քաղաքական գործիչ չէ՝ ընտրվել է ՀՀԿ նախագահ առնվազն առաջիկա 3 տարիների համար կուսակցության համագումարի կողմից՝ միաձայն:

Դիտվել է՝ 3253

Մեկնաբանություններ