ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Էդմոն Մարուքյանի ուղերձները

Էդմոն Մարուքյանի ուղերձները
12.05.2017 | 11:51

Այն էներգետիկան, որ մենք ստանում ենք Երևանի յուրաքանչյուր բակում, ջախջախում է ադիբեկյանական ցանկացած հարցում՝ Հյուսիսային պողոտայում Երևանի ավագանու նախընտրական քարոզարշավի ավարտական հանդիպման ժամանակ հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ «Ելք» դաշինքի ստեղծման օրից ինքը միշտ ունեցել է համոզմունք, որ Հայաստանի քաղաքական համակարգը այլևս այդ պահին եղած ներկապնակը չի ունենալու:

«Այդ համոզմունքը հաստատվեց ապրիլի 2-ի ընտրություններում: Այսօր մենք ապրում ենք այլ քաղաքական ներկապնակում, և «Ելք» դաշինքի ստեղծումով Հայաստանում ստեղծվել են փոփոխություններ, որոնցով կա հնարավորություն՝ ուղղորդելու դեպի իշխանափոխություն»,- հայտարարեց Մարուքյանը: Նա Հյուսիսային պողոտայում հավաքված բնակչությանը հորդորեց գնալ ընտրությունների՝ նշելով, որ ընտրություններին չգնալու իրավունք մարդիկ չունեն և ավելին, իրավունք չունեն պասիվացնելու ընտրական պրոցեսը, խորացնելու հուսալքությունը: «Չպետք է թույլ տանք, որ ՀՀԿ-ն, իր ադմինիստրատիվ ռեսուրսը գործի դնելով, վերարտադրվի Հայաստանի թիվ մեկ քաղաքում, չպետք է թույլ տանք: ՈՒստի ես խնդրում եմ, սիրելի երևանցիներ, մայիսի 14-ին եթե անգամ կարկուտ գա, գնացեք ընտրությունների, եթե անգամ ամենաանդադար անձրևը գա, գնացեք ընտրությունների, եթե անգամ ձյուն գա, գնացեք ընտրությունների»,- հայտարարեց Մարուքյանը:
Նրա հաջորդ ուղերձն էր՝ ընտրություններին գնալուց հետո «չփոշիացնել ձայնը». «Կատարել ճիշտ ընտրություն ու ընտրել միայն ու միայն «Ելք» դաշինքին»:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ