Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ավտոբուսում աղբ թափելը խոզություն է»

«Ավտոբուսում աղբ թափելը խոզություն է»
09.06.2017 | 06:48

Այս հուզիչ, ինչ-որ առումով էլ մի փոքր սադրիչ գրառումը, գովազդային թերթիկի տեսքով, փակցված է մայրաքաղաքի թիվ 67 երթուղային ավտոբուսում: Անշուշտ, աղբ թափելը ավտոբուսի սրահում անպատմելի խոզություն է: Գուցե մի բան էլ ավելի: Սակայն այս նույն ավտոբուսի սրահը չի մաքրվում տարին բոլոր: Եվ սա տեսանելի է անզեն աչքով: Ասել է թե` քիմմաքրման հրատապ կարիք ունեցող շարժակազմում խիստ զավեշտալի է նման հորդորագրի գոյությունը: Այսպիսով, կամ վերոնշյալ գրությունը պետք է անհետանա, կամ էլ նշյալ ավտոբուսը պետք է երթուղի ելնի քիչ թե շատ մաքուր, հարդարված վիճակում:

Անմաքրությունը, առհասարակ, մայրաքաղաքի տրանսպորտի «աքիլլեսյան գարշապարն» է: Հաճախ եմ օգտվում թիվ 67, 63 և 18 երթուղային ավտոբուսների ծառայությունից, և դեռ չեմ հանդիպել մաքուր, լվացված վիճակով երթուղի դուրս եկող թեկուզ մեկ փոխադրամիջոց: Բայց, կարծես, ողջ քաղաքային տրանսպորտն է այս վիճակում, ինչի վրա էլ հրավիրում ենք Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի ուշադրությունը:


Հարգարժան Նավասարդյան, հետևեք, որ յուրաքանչյուր օր քաղաքային տրանսպորտը երթուղի ելնի հիգիենիկ վիճակում, այսինքն, լվացված, փոշեզրկված, զանազան բուրմունքներից ձերբազատված:


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3145

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ