ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Ռուսաստանի երկակի արձագանքը Արևմուտքին

Ռուսաստանի երկակի արձագանքը Արևմուտքին
03.09.2017 | 11:35

Գոնե երբևէ Արևմուտքը հասկացե՞լ է Ռուսաստանին՝ Financial Times-ում հարց է բարձրացնում Լիլիա Շվեցովան՝ Russia and Eurasia Programme-ի գիտաշխատողը Chatham House-ում: Խորհրդային Միության փլուզման պահին բոլոր քաղաքագետնեը կարծում էին, որ ԽՍՀՄ-ը քարի պես ամուր է: Սակայն երբ Արևմուտքը գովաբանում էր Ռուսաստանի անցումը ժողովրդավարությանն ու շուկայական հարաբերություններին, Բորիս Ելցինը վերականգնում էր անձնավորված իշխանությունն ու կառուցում օլիգարխիկ կապիտալիզմի ինստիտուտներ: Եթե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վճռել է Արևմուտքի հետ առճակատման գնալ, ինչու՞ էր համբերատար սպասում, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարաբերությունները նորմալ հուն կվերադարձնի, և ինչու՞ Պուտինն այդքան մեղմ արձագանքեց ԱՄՆ-ի վերջին պատժամիջոցներին: Մոսկվայի ագրեսիվ ժեստերը՝ ինչպես օդում ռուսական ինքնաթիռների մոտենալը ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին, ավելի շուտ Կրեմլի պայմաններով Արևմուտքի հետ ռոմանտիկ հարաբերությունների վերականգնում պարտադրելու միջոց է: Սիրիա մտնելը ոչ թե դիմակայություն է Արևմուտքին, այլ Ռուսաստանի հետ բանակցությունների մղելու փորձ:
Արևմտյան փորձագետները սիրում են ասել, որ Ռուսաստանը վստահ չէ իր ուժերին: ՈՒրեմն ինչու՞ է Մոսկվան նախընտրել «Արևմուտքի վախճանը» իր արտաքին քաղաքական ռազմավարության գլխավոր դրույթ դարձնել: Գուցե այդ հանդգնությունն անլիարժեքության բարդույթը թաքցնելու անհաջող փո՞րձ է: Այդ դեպքում կարելի է հաստատել, որ Կրեմլի շփումների փորձը արևմտյան էլիտայի հետ և հատկապես նրա Ռուսաստանին զիջումների գնալու պատրաստակամությունը, պետք է բուժեն նրա այդ բարդույթը գոնե մասամբ: Արևմուտքի սխալների առանցքային պատճառը Ռուսաստանի պահվածքում միայն մեկ միտում տեսնելու հակումն է: Ռուսաստանին բնորոշ վերապրելու տրամաբանությունը հիմնված է երկակի մոտեցման վրա՝ միաժամանակ լինել Արևմուտքի կողմում ու նրա դեմ (այսինքն՝ շահագործել արևմտյան ռեսուրսները, միաժամանակ մեկուսացնել ռուսական հասարակությունը արևմտյան ներգործությունից):


Խորհրդային շրջանում Արևմուտքը այդ տրամաբանությանը հաջող էր արձագանքում: Իսկ հիմա, երբ Ռուսաստանը արևմտյան հասարակության ներսում ստեղծել է իր լոբբիստական մեքենան, Արևմուտքը չի հասկանում՝ ինչպես արձագանքել: Մասնավորապես նրան շփոթեցնում է, որ ռուսական էլիտան արեց այն, ինչ ԽՍՀՄ-ը չէր էլ երազում՝ վերապրելու իր պայքարը տեղափոխեց Արևմուտքի տարածք, որ ցուցադրում են ռուսաստանցիների ու Թրամփի ընտրական շտաբի կապերը, սկսեց շոշափել արևմտյան ինտեբլիշմենտը՝ պարզելու՝ ինչքան է հնարավոր նրան իր կողմը քաշել ու կոռումպացնել: Արևմուտքի ապակողմնորոշվածությունը պարտադիր շահեկան չէ Ռուսաստանի համար՝ Ռուսաստանը վատ էր նախապատրաստվել ԱՄՆ-ի պատժամիջոցների հերթական փաթեթին, որովհետև սխալ էր հասկացել Արևմուտքին:
Լիլիա ՇՎԵՑՈՎԱ, Financial Times


Հ.Գ. Փաստացի՝ նույն սկզբունքով է Արևմուտքի հետ իր հարաբերությունները կառուցում Հայաստանը՝ ներդրումներ արեք, վարկեր տվեք, տեխնոլոգիաները զարգացրեք, բայց մարդկանց մոտ չգաք: Ժողովրդավարություն մեզնից մի ակնկալեք, մենք օլիգարխիկ հասարակություն ենք ու ձեր առաքելությունը մեր երկրում միայն մեզ ֆիզիկապես պահպանելն է: Շնորհակալություն չենք ասելու, ձեր փողերն էլ ծախսելու ենք մեր հայեցողությամբ՝ դա է պահանջում մեր ազգային անվտանգությունը: ՈՒ ինչքա՞ն պիտի Արևմուտքը փակի աչքերն ու ականջները:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2637

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ