Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Հռոմի պապը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել փախստականների ինտեգրման համար

Հռոմի պապը կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել փախստականների ինտեգրման համար
01.10.2017 | 18:14

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Իտալիայի քաղաքապետերին կոչ է արել կրկնապատկել ջանքերը Իտալիա ժամանած փախստականների ինտեգրման ուղղությամբ` հայտնում է Associated Press-ը: Նրանց հետ հանդիպման ընթացքում Ֆրանցիսկոս պապը հայտարարել է, որ հասկանում է բոլոր դժվարությունները, որոնց բախվում են քաղաքային իշխանությունները փախստականների ներհոսքի պատճառով:


Սակայն նա կոչ է արել կյանքի կոչել նոր ռազմավարություն՝ ուղղված միգրանտներին եվրոպական հասարակությունում առավելագույնս ինտեգրելուն:
«Խոսքը բարձր աշտարակներ վեր խոյացնելու մասին չէ, այլ տարածքների ընդլայնման»,- նշել է Հռոմի պապը:

Դիտվել է՝ 2415

Մեկնաբանություններ