Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն և մոտ մեկ ժամ մնացել դիվանագիտական գերատեսչությունում։ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Ադրբեջանի դեսպանը հրավիրվելու է Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանավորման կապակցությամբ։               
 

Amazon-ի հիմնադիրը` աշխարհի ամենահարուստ մարդ

Amazon-ի հիմնադիրը` աշխարհի ամենահարուստ մարդ
29.10.2017 | 10:56

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նորից դարձել է աշխարհի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսից` հայտնում են Bloomberg-ը և Forbes-ը: Մեկ օրում Բեզոսի ունեցվածքն ավելացել է 10 մլրդ դոլարով, երբ Amazon-ի բաժնետոմսերը թանկացել են 13 տոկոսով` ընկերության եռամսյակային զեկույցի հրապարակումից հետո, որի ցուցանիշները գերազանցել են վերլուծաբանների սպասելիքները:

Bloomberg-ի տվյալներով՝ բիզնեսմենի ունեցվածքը կազմում է 93,8 մլրդ դոլար, Forbes-ն ավելի համեստ գնահատական է տալիս՝ 93,1 մլրդ դոլար: Հուլիսին Բեզոսը դարձել էր ամենահարուստ մարդը, սակայն մի քանի ժամ անց Գեյթսը նորից առաջ էր անցել նրանից:

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ