Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Եվ նորից լսումներ

Եվ նորից լսումներ
23.01.2018 | 09:58

Բնությունը, կարծես, գործում է ՀՀ գյուղատնտեսության նախարարի դեմ: Անցած տարվա ամռան երաշտը խնդիրներ ստեղծեց գյուղոլորտում, ինչը բացասաբար ազդեց ցուցանիշների վրա: Այս տարի ձմռանը գարուն արեց, և մի շարք մարզերում որոշ պտղատու ծառեր արդեն բողբոջել են։ Իսկ թե ի՞նչ կլինի գարնանը...


Եթե տևական ժամանակ տեղումներ չլինեն, ապա գյուղատնտեսական ցուցանիշները այս տարի ևս վտանգված կլինեն: Այն, որ բնության դեմ «խաղ չկա», միանշանակ է, բայց որ մի բան պետք է ձեռնարկել, սա ևս փաստ է: Թեև գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը մեկ շաբաթ է` արձակուրդում է, ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսվում է հունվարի 26-ին հրավիրել լսումներ ոլորտի խնդիրների շուրջ: Բնականաբար, հարցը չի սահմանափակվի միայն գյուղատնտեսությամբ, քանի որ այն ընդգրկում է նաև ջրային ռեսուրսների օգտագործման և սրանից բխող բնապահպանական խնդիրներ: Սա նշանակում է, որ լսումներին պետք է ներկա լինեն ոչ միայն գյուղատնտեսության նախարարության, այլև ջրային տնտեսության պետական կոմիտեի և բնապահպանության նախարարության իրավասուները: Ի դեպ, տեղումների սակավությունը կարող է «հարվածի» տակ դնել Սևանա լիճը:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 5693

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ