Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Բոլորը` ապագա վարչապետի «բռան մեջ»

Բոլորը` ապագա վարչապետի «բռան մեջ»
26.01.2018 | 09:50

Երեկ կառավարության նիստում առանց Կարեն Կարապետյանի (նիստը վարում էր փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, վարչապետը Դավոսում է) որոշվեց, որ այսուհետ ապագա վարչապետի «հսկողությամբ» է աշխատելու Ազգային անվտանգության խորհուրդը, որն անվանվելու է Անվտանգության խորհուրդ: Ըստ կառավարության որոշման, այս կառույցը սահմանում է պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները: Անվտանգության խորհուրդը վարչապետի առաջարկությամբ կարող է քննարկել ՀՀ անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը վերաբերող հարցեր:


Ի դեպ, Սահմանադրության 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Անվտանգության խորհրդի անդամներն են լինելու ՀՀ վարչապետը, առաջին փոխվարչապետը, փոխվարչապետները, Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Այսինքն, ապագա վարչապետի լիազորություններն ընդլայնվում են, և նրա ցանկացած որոշում այս մարմինների համար դառնում է առաջնային: Փաստորեն, կառավարության ղեկավարին տրվում է իշխանության բոլոր մարմինները «բռան մեջ» պահելու մենաշնորհ:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ