ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Կադիրովը մեկնաբանել է՝ ինչո՞ւ Պուտինն «ուղիղ կապի» ժամանակ իրեն չի զանգել

Կադիրովը մեկնաբանել է՝ ինչո՞ւ Պուտինն «ուղիղ կապի» ժամանակ իրեն չի զանգել
08.06.2018 | 22:44

Ռուսաստանցիների հետ Վլադիմիր Պուտինի «ՈՒղիղ կապի» ժամանակ Չեչնիայի մասին հարցերի բացակայությունը վկայումն է այն բանի, որ մեզ մոտ կայուն ու բարեկեցիկ վիճակ է: Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն այսպես է արձագանքել հարցադրմանը, թե ինչու ՌԴ նախագահն ավանդույթ դարձած «ՈՒղիղ կապի» ժամանակ իրեն չի զանգահարել:

РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա նաև տեղեկացրել է, որ իրենք լիովին պատրաստ էին պատասխանելու Չեչնիայի Հանրապետությանն առնչվող ցանկացած հարցի:

«Կարծում եմ, որ նման հարցերի բացակայությունը վկայում է Չեչնիայում վստահության, խաղաղության, կայունության մթնոլորտի և բարեկեցեկության առկայության մասին»,- նկատել է վերջինս:

Կադիրովը նաև հավելել է, որ Չեչնիայի բնակիչները կարող են վստահ լինել՝ իրենք առավելագույն ջանքեր են գործադրում երկրամասի տնտեսության զարգացման, գործազրկության մակարդակի նվազեցման, ինչպես նաև բնակչության կենսամակարդակի բարելավման ուղղությամբ:


Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Պուտինի հետ ուղիղ տեսակապը տևել է 4 ժամ 20 րոպե: Այդ ընթացքում պետության ղեկավարը հասցրել է պատասխանել 73 հարցի: Նկատենք, որ այս տարի ուղիղ տեսակապի ձևաչափը փոխվել է, մասնավորապես՝ Պուտինը քաղաքացիներից ստացած հարցերն անհրաժեշտության դեպքում հղել է այդ գծով պատասխանատու նախարարներին ու մարզպետներին, որոնք համացանցի օգնությամբ նախագահի հետ առցանց կապի մեջ են եղել:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3390

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ