Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Պերուում Լենինը խոչընդոտել է Հիտլերի քաղաքապետ դառնալուն

Պերուում Լենինը խոչընդոտել է Հիտլերի քաղաքապետ դառնալուն
21.09.2018 | 21:35

Պերուի Յունգար քաղաքում Հիտլեր անունով քաղաքական գործիչը (ամբողջական անունը Հիտլեր Ալբա Սանչես) ցանկանում է քաղաքապետ դառնալ: Այդ հանգանամքը սակայն վրդովվեցրել էր վերջինիս հայրնակից Լենին Վլադիմիր Ռոդրիգես Վալվերդեին, ով էլ դիմել է տեղական ընտրական հանձնաժողովին՝ պահանջելով չգրանցել վերջինիս թեկնածությունը:

РИА Новости-ի գործակալությունը փոխանցում է, որ Հիտլերը հանձնաժողովին տեղեկացրել է, թե տեղյակ չէ Լենին անունով այդ մարդու գոյության մասին:
«Կարծում եմ, որ նրան օգտագործում են իմ հակառակորդները, որոնք պաշտպանում են այլ թեկնածուի շահերը»,- ասել է քաղաքապետի թեկնածու Հիտլերը:

Վերջինս ներկայացնում է պերուական ,Մենք ենք Պերունե կուսակցությունը, և 2011-2014 թվականներին նա արդեն զբաղեցրել է Յունգարի քաղաքապետի պաշտոնը կենտրոնամետ «Պերուի հնարավորությունները» կուսակցությունից:

Թեկնածուն խոստովանել է, որ իր անվան պատճառով բազմիցս խտրական վերաբերմունքի է բախվել և որոշել է անգամ փոխել իր անունը, սակայն հետո հետ է կանգնել նման որոշումից՝ հորը չնեղացնելու համար:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ