ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Քաղաքական դաշտի խաղացողներն ընդունել են հիմնական խաղացողի կանոնները

Քաղաքական դաշտի խաղացողներն ընդունել են հիմնական խաղացողի կանոնները
02.10.2018 | 00:43

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Հայկ Մարությանին րոպե շուտ շնորհավորելուց ու Երևանի ավագանու արտահերթ ընտրության արդյունքներն անվերապահորեն ընդունելու մասին հայտարարություն տարածելուց բացի քաղաքական ուժերը, մի կողմ դնելով կուսակցական պատասխատվության մասին դրույթն ու սեփական ընտրազանգվածի առջև հաշվետու լինելու սկզբունքը, իրենց ընտրողներին այդպես էլ չպարզաբանեցին, թե ինչու այդպես եղավ: Ավելին, վերոնշյալ ուժերից երեքը՝ «Լույսը», «Բարգավաճ Հայաստանն» ու ՀՅԴ-ն, դեռևս շարունակում են ներկայացված լինել խորհրդարանում, այնինչ, կարծում ենք, կուսակցական արժանապատվությունը ենթադրում է ավագանու ընտրությունների հաջորդ իսկ օրը հետ կանչել սեփական նախարարներին:


Մայիսին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո, երբ ամեն օր խոսվում էր ուրվագծվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, քաղաքական ուժերը, մեծ հաշվով, էական քայլեր չարեցին` շահելու ընտրազանգվածի մի որոշ հատվածի վստահությունը: Նրանց մեծամասնությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնել Նիկոլ Փաշինյանին, մի մասը՝ հայտարարել, թե երազել են, որ երկրում իրավիճակ փոխվի (բայց, չգիտես ինչու, լուռումունջ հարմարվել են), մեկ այլ հատված, ի դեմս «Ելքի», փորձել է տեղավորվել փաշինյանական «ափսեի» մեջ ու այլ «համեմունքներով» մատուցվել ժողովրդին: Նախորդ իշխանությունն էլ, ի դեմս «Հանրապետականի», խորհրդարանի ցրման մասին հակընդդեմ հայտարարություններ անելուց բացի, չմտահոգվեց հանրությանը նոր դեմքերով, գաղափարներով ու ասելիքով ներկայանալու մասին:
Ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական դաշտի խաղացողներն ընդունել են հիմնական խաղացողի կանոններն ու սպասում են դեպքերի զարգացմանը: Գաղափարական ու բովանդակային առումով լուրջ քայլեր ձեռնարկելու հարցում ալարկոտությունը հերքում է այն թեզը, թե արտահերթ խորհրդարանական ընտրությունները 2019-ի գարնանը կազմակերպելու դեպքում ավելի «մանր» ուժերի՝ Աժ-ում հայտնվելու շանսերը կմեծանան: Անհիմն է նաև այն տրամաբանությամբ առաջնորդվելը, թե էյֆորիան կնվազի, և մարդիկ առանց հույզերի, առողջ բանականությամբ ընտրություն կկատարեն։


ՈՒստի կարծում ենք, որ արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտություն են, ինչից հետո թե՛ էյֆորիայի ալիքը կսկսի նվազել, թե՛ քաղաքական դաշտի ջրերը կպարզվեն:
Բացի այդ, հայ և արտասահմանցի ներդրողներն այսօր գործադիր իշխանությունն ընկալում են որպես ժամանակավոր կառավարություն, ինչն ընդհանուր սպասողական վիճակ է ստեղծում, իսկ նոր կառավարիչներին՝ ազատում պատասխանատվությունից:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 3046

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ