ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ֆրանսիան սգում է Ազնավուրի մահը

Ֆրանսիան սգում է Ազնավուրի մահը
02.10.2018 | 21:56

Փարիզում երեկ երեկոյան Էյֆելյան աշտարակը, լուսավառված գորշ գույներով, սգում էր Շառլ Ազնավուրի մահը: Երեկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հարգանքի տուրք է մատուցել Շառլ Ազնավուրին՝ նշելով, թե նրա գլուխգործոցները, ձայնը, նրա անկրկնելի ճառագայթումը կապրեն երկար:


«Խորապես ֆրանսիացի և նույնքան խորապես կապված իր հայկական արմատներին, գնահատված ողջ աշխարհում՝ Շառլ Ազնավուրը ուղեկցել է երեք սերունդների ուրախությունն ու վիշտը», - ասել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը հայտնել է, որ հրավիրել էր Ազնավուրին մեկնելու իր հետ Երևան՝ Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին մասնակցելու, որտեղ նա պետք է երգեր:
Թեև կարելի էր սպասել, բայց դժվար էր պատկերացնել այն հսկայական հուզումը, որը արտահայտվում է Ֆրանսիայում երգչի մահվան լուրը լսելուց հետո:
Երեկ հեռուստակայանների բոլոր հաղորդումները, ժամեր շարունակ, նվիրված էին Շառլ Ազնավուրին՝ «Հսկայի մահը» վերնագրով: Այսօր շարունակվում է հարգանքի տուրքը աշխարհահռչակ երգչին մամուլում՝ Figaro, Liberation, La Croix, Le Parisien, Aujourd'hui օրաթերթերը իրենց առաջին էջերին են տեղադրել շանսոնյեի լուսանկարը և վերնագրել են Ազնավուրի երգերի խոսքերով` "Formi-Formidable", "Hier Encore", "Une Vie Formidable", այսինքն` «Արտակարգ մի կյանք», կամ էլ` «Մի դար, մի ճակատագիր»:


Բոլոր օրաթերթերը, բացի Ազնավուրի հանճարի մասին խոսելուց, անդրադառնում են նրա հայկական ծագմանը, Ցեղասպանությունը վերապրած ծնողների զավակ լինելուն, նրա հավատարմությանը Հայաստանին ու իրեն ապաստան տված երկրին՝ Ֆրանսիային:

Դիտվել է՝ 2246

Մեկնաբանություններ