ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Դառնում ենք էլ ավելի խաղաղասեր

Դառնում ենք էլ ավելի խաղաղասեր
06.02.2019 | 16:29

Կառավարությունը հրապարակել է արտաքին քաղաքականության իր ծրագիրը, որտեղ Արցախի հարցով մասնավորապես ասված է. «Արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը գործելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում ղարաբաղյան հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ, ինչի հիմքում պետք է ընկած լինեն միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, մասնավորապես, ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքը։ Արցախի կարգավիճակը և անվտանգության ապահովումը բանակցային գործընթացում Հայաստանի առաջնահերթ գերակայություններն են:

Բանակցությունների արդյունավետության համար էական նշանակություն ունի խաղաղությանը նպաստող մթնոլորտի առկայությունը՝ ներառյալ վստահության և անվտանգության միջոցների ամրապնդումը, հակամարտության սրման ռիսկերի նվազեցումը, ագրեսիվ հռետորաբանության բացառումը։ Կառավարությունը վերահաստատում է, որ Արցախը, որպես հակամարտության հիմնական կողմ, պետք է որոշիչ ձայն և ներգրավվածություն ունենա իրական և տևական խաղաղության հաստատմանն ուղղված հանգուցալուծման գործընթացում»։


Այսինքն կառավարությունը կրկին վերահաստատում է իր դիրքորոշումը, որ Արցախը պետք է որոշիչ ձայն ունենա բանակցություններում։ Այս մասին խոսում էր նաև նախկին իշխանությունը։ Սակայն ինչպես նախկինում այսօր էլ չի նշվում այն տարբերակ, որը հնարավոր կդարձնի Արցախին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։ Կրկին կառավարությունը խոսում է խաղաղության մթնոլորտի մասին, սակայն դժվար է պատկերացնել խաղաղություն, երբ հակառակորդն իր երկրում սրում է հռետորաբանությունը, Երևանի գրավման մասին խոսում։ Այս պարագայում մենք խաղաղության մթնոլորտ են ստեղծում ի՞նչի համար, մենք առանց այն էլ խաղաղասեր ազգ ենք, ոչ մանկապարտեզում, ոչ դպրոցում չենք սերմանում թշնամու ահարկու կերպար ի դեմս ադրբեջանցիների։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2274

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ