Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իսկ մյուսներն ի՞նչ են անելու

Իսկ մյուսներն ի՞նչ են անելու
15.02.2019 | 01:05

Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ շվեյցարական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել էր, որ ժողովուրդը վարձել է իրեն` գործ անելու համար, և, եթե հանկարծ մի օր նույն ժողովուրդը դժգոհի իրենից, ինքը կհեռանա ու, ասենք, լրագրությամբ կզբաղվի կամ նոր գիրք կգրի:


Հետաքրքիր է` Նիկոլ Փաշինյանը, ժողովուրդ ասելով, ու՞մ նկատի ունի. իր երեսին ժպտացող ու հետը նկարվող զանգվածի՞ն, թե՞ նաև նրանց, ովքեր արդեն ափսոսում են իրենց մարտ-ապրիլյան «մերժման քայլի» համար: Կարծում եմ` նա պետք է զգացած լիներ, որ ժողովուրդն արդեն դժգոհ է իրենից, և որքան էլ ինքը փորձի իր կրքոտ ելույթներով մեղմել այդ դժգոհությունը, անհնար է լինելու, որովհետև այն ներուժը, որ գոյություն ունի իր մեջ, զրոյացնում են հենց իր թիմի անդամները:


Հետաքրքիր է` երբ Փաշինյանը «գահը» թողնի ու զբաղվի լրագրությամբ, իր տնկած-ջրած «քաղաքական» գործիչներն ի՞նչ են անելու, մնալու՞ են, թե՞ վերադառնալու են նախկին զբաղմունքին: Ասենք, սոցապահովության պետի տեղակալ Արսեն Օհանյանն է՞լ է վերադառնալու իր նախկին զբաղմունքին, գնալու է Ռուսաստանի Դաշնություն ու պլանշետնե՞ր գողանա: Կամ, օրինակ, Թագուհի Ղազարյանը զբաղվելու է Երևանում Արցախի ներկայացուցչության դարպասներին կապույտ փուչիկներ կախելո՞վ: Կամ Ալեն Սիմոնյանն էլի սկսելու է էրոտիկ տեսահոլովակներում կրքոտ տղայի դերե՞ր խաղալ: Լավ, իսկ ներկա ՔՊ անդամ նախկին հանրապետականներն էլի հանրապետակա՞ն են դառնալու, էլի ընտրակաշա՞ռք են բաժանելու:


Ի դեպ, այս ռեպլիկի նպատակը ոչ թե Փաշինյանի թիմի, մեղմ ասած, դիլետանտներին հականե-հանվանե մատնանշելն է, այլ հիշեցնելը, որ ժողովուրդն արդեն դժգոհ է, կարող է հեռանալ:
Թեև նրա նման ղեկավարներն իրենց կամքով չեն հեռանում` անգամ մերժվելու դեպքում, նրանց հեռացնում են` մերժելուց էլ վատ տարբերակով։


Գևորգ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2607

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ