ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

Տեր-Պետրոսյանն իրենից հեռացնո՞ւմ, թե՞ ավելի է մոտեցնում Փաշինյանին

Տեր-Պետրոսյանն իրենից հեռացնո՞ւմ, թե՞ ավելի է մոտեցնում Փաշինյանին
23.02.2019 | 22:03

Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը երկար անդրադարձել է իր և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին՝ նպատակ ունենալով հերքել մամուլի այն հրապարակումները, որոնք նախկին համախոհներին նույն հարթության մեջ են կրկին դիտարկում։ Հինգ կետերում տեղավորելով իր «պաշտպանական» ճառը, Տեր-Պետրոսյանն ասում է, որ այսքան խորացել է, որպեսզի ասի, թե սա իրեն պետք չէր, «բացառապես Նիկոլ Փաշինյանին շինծու մեղադրանքների թիրախ չդարձնելու նկատառումով» է այս ամենն անում։

Առաջին նախագահի յուրաքանչյուր կետն մի առանձին թեմայի նյութ է։ Իր սովորության համաձայն նախկին նախագահի ամեն միտքը մի քանի ենթատեքստ ունի։ Նախ նա հրաժարվում է Փաշինյանին իրեն հոգեզավակ համարել, բայց սա չի նշանակում, որ Փաշինյանն իրեն այդպիսին չի համարում։ Ասում է՝ ես խորհուրդ չեմ տալիս Փաշինյանին, քանի որ նախ դա անիմաստ զբաղմունք է, հետո էլ նա խորհուրդն ընդունող չէ, անկախ ու ինքնաբավ է։ Համարյա ոսկի մարդ, ինչ կարող ես ասել, խորհուրդն ի չին է պետք։ Չնայած ամեն կետով Տեր-Պետրոսյանը փորձում է իրենից հեռացնել Փաշինյանին, բայց իրականում ավելի է մոտեցնում։


Հետաքրքիր բացատրություն է տալիս նաև իրենց ներկայացրած սահմանադրական փոփոխությանը։ «Սրանով, ըստ էության, ճիգ է թափվում Կոնգրեսի առաջարկը դիտելու ոչ թե որպես կուսակցության սկզբունքային դիրքորոշում, այլ որպես տուրք ընթացիկ քաղաքական կոնյունկտուրային»,-ասում է առաջին նախագահը։ Միայն թե հարց է առաջանում՝ ինչու՞ հիմա հանկարծ հասունացավ նման փոփոխության ներկայացումը։ Փաշինյանը շուրջ մեկ տարի արդեն վարչապետ է, գուցե նոր ինչ-ինչ խնդիրնե՞ր են առաջ եկել։ Վայ, մոռացանք՝ ոչ հանդիպում են, ոչ խորհուրդ տալիս, ոչ տեսել են, ոչ լսել։


Բայց «ամենապոետիկը« վերջին նախադասությունն է. «Պարտված վարչախումբը, փաստորեն, պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին եւ նրա ընտրած իշխանությանը։ Ուստի, ժողովրդի պարտքն է ընդունել այդ մարտահրավերը եւ ուժգին հակահարված տալ հակապետական ուժերին»։ Փաստորեն Տեր-Պետրոսյանն էլ դեռ շարունակում է նախկիների ստվերի հետ կռիվ տալ։ Իշխանությունը, ողջ լծակները Նիկոլ Փաշինյանի ձեռքում են, բայց էլի ժողովու՞րդը հակահարված տա։ Շատ զարմանալի մարդ է մեր առաջին նախագահը։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ