Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Ազգային վերածնունդ»-ի հայտարարությունը

«Ազգային վերածնունդ»-ի հայտարարությունը
25.03.2019 | 14:34

2019-ի մարտի 24-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Ազգային վերածնունդ» կուսակցության 5-րդ համագումարը: 25 պատվիրակներն ընտրել են նոր Գործադիր մարմին, լսել հաշվետվություն նախորդ 2 տարիների գործունեության և ծախսերի մասին: Գործադիր մարմնի թեկնածուները հանդես են եկել ելույթներով: Համագումարն ավարտվել է հայտարարության ընդունմամբ, որտեղ անդրադարձ կա նաև 2020-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին:


ԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ V համագումարի հայտարարություն. «Արցախում հաստատված իշխանության բնույթը եղել և մնում է որպես կեղեքիչ` հնարավորություն չտալով տարիների ընթացքում կուտակված ռեսուրսները ուղղել Արցախի զարգացմանը: Այդ ռեսուրսները, որ Արցախ են հոսել միջպետական վարկի, համահայկական հանգանակությունների, տարբեր ներդրումների և հատկացումների տեսքով, օգտագործվել են անարդյունավետ, ծառայելով այդ համակարգը ստեղծած անձանց և նրանց հաճախորդներին: Այդ է պատճառը, որ այսօր չունենք նորմալ ենթակառուցվածքներ, հասարակության բարեկեցությունն ու կենսունակությունն ապահովող համակարգեր, քիչ թե շատ դիվերսիֆիկացված տնտեսություն: Նման վարչակարգի գոյությունն օր-օրի թուլացնում է Արցախը և սպառնալիք է ազգային անվտանգությանը:Այս փուլում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր առջև խնդիր է դնում կանխել իշխանության վերարտադրությունը` ինչ դեմքով էլ այն լինի: Որպես համակարգային, խորհրդարանական ընդդիմադիր ուժ, «Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստանձնում է այդ գործընթացը առաջնորդելու և կյանքի կոչելու առաքելությունը: 2020թ-ի խորհրդարանական և նախագահական ընտրություններին կուսակցությունը մտադիր է մասնակցել սեփական համամասնական ցուցակով և թեկնածուով»:

Դիտվել է՝ 1869

Մեկնաբանություններ