Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Դրոշ այրող Արագածոտնի մարզպետը մենակ չէ

Դրոշ այրող Արագածոտնի մարզպետը մենակ չէ
17.05.2019 | 01:21

Ռուսաստանի դրոշի վրա ոտքերը սրբած, այնուհետև այն այրած Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի արարքը բուռն քննարկումների տեղիք է տվել: Հարցին անդրադարձել է նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, զարմանալով, թե ինչպե՞ս կարող է նման բան անող մարդը Հայաստանում բարձր պաշտոն ստանալ: Եվ դա այն դեպքում, երբ նոր իշխանություններն ամեն ինչ անում են ՌԴ-ի հետ «փայլուն» հարաբերություններ ունենալու համար:


ԼՀԿ խմբակցության ղեկավարի մեկնաբանությունից հետո իմքայլական պատգամավորները սոցիալական ցանցերում մեկը մյուսի հետևից Գևորգյանի «թասիբն» են պահում: ՀՅԴ-ական երիտասարդների՝ Թուրքիայի դրոշն այրելու բողոքի ակցիային քամահրանքով վերաբերվող իշխանավորներն այժմ արդարացնում են իրենց թիմակցի նմանատիպ արաքը: Մոռանալով վարչապետի՝ պատին հենած դրոշի համար մաքսատան աշխատակցին աշխատանքից ազատելու հրահանգը՝ պատգամավորները «լվանում» են թիմակցի երեսն ու անկաշկանդ ասում՝ լավ է արել: Նորելուկ «գործիչների» երկակի մոտեցումը, ցավոք, միայն վերոնշյալ դեպքին չի վերաբերում, ամենատարբեր հարցերի շուրջ առաջնորդվում են «եթե մերն է, կարելի է» տրամաբանությամբ:

Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2385

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ