Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

ՀՀ վարչապետը շնորհավորել է Արցախի Հանրապետության հռչակման օրը

ՀՀ վարչապետը շնորհավորել է Արցախի Հանրապետության հռչակման օրը
02.09.2019 | 21:50

«Արցախի Հանրապետության հպա՛րտ քաղաքացիներ,
Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության հռչակման օրվա առթիվ:
Այս օրը պատմական է բոլորիս՝ Հայաստանի, Արցախի, Սփյուռքի, համայն հայության համար. 28 տարի առաջ այս օրն Արցախը հռչակվեց Հանրապետություն, փաստացի անկախանալով Խորհրդային Ադրբեջանից և բռնեց անկախ պետականության կերտման ուղին: Այդ ուղին լի էր փորձություններով և հաջողություններով, կորուստներով և ձեռքբերումներով, պատերազմներով և հաղթանակներով: Արցախյան ազատամարտը հայ ժողովրդի պատմության փայլուն էջերից է և մեր հավաքական հպարտության մարմնավորումը: Պատմական այդ օրվանից անցել է 28 տարի, և ազատ ու անկախ Արցախն այսօր կայացած քաղաքական և պատմական իրողություն է:


Սիրելի՛ հայրենակիցներ, հայ ժողովրդի հաղթանակների գրավականը մեր միասնությունն է, մեր միահամուռ ու անկոտրում կամքը՝ հանուն ազատության, հանուն անկախության, հանուն մեր ազգային ինքնության պահպանման ու զարգացման: Հենց այդպես են կերտվել մեր համազգային հաղթանակները: Հենց այդպիսի համաժողովրդական միասնության մարմնացում էր նաև թավշյա հեղափոխությունը, որի հիմքում պայքարն էր հանուն ավելի ազատ, ժողովրդավար ու զարգացող հայրենիքի։ Թավշյա հեղափոխության արժեքները համահայկական արժեքներ են, և այդ արժեքները շարունակաբար արմատավորվելու են ողջ հայության շրջանում՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում:
Հայաստանի և Արցախի անվտանգությունը մեր բոլորիս առաջնահերթությունն է: Արցախի ճակատագիրը գտնվում է ողջ հայության ուշադրության կենտրոնում, և մենք շարունակելու ենք ջանքերը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման և անվտանգության համար մղված Արցախյան ազատամարտի արդյունքների պաշտպանության, խնդրի խաղաղ և արդարացի լուծման հասնելու ուղղությամբ։


Սիրելի՛ արցախցիներ, կրկին շնորհավորում եմ բոլորիս Արցախի Հանրապետության օրվա առթիվ։
Փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին, ովքեր կյանքը չխնայեցին և չեն խնայում հանուն Արցախի:
Փա՛ռք Արցախի հերոսական ժողովրդին:
Փա՛ռք միասնական և հաղթանակած հայ ժողովրդին»:

Դիտվել է՝ 3670

Մեկնաբանություններ