Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի մեկնարկը

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարի մեկնարկը
02.09.2019 | 21:58

«Երևանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնի աշնանային համերգաշարը սկիզբ կառնի սեպտեմբերի 6-ին` հռչակավոր ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջիի մենահամերգով: «Բացարձակ հրաշք»` ի ծնե կույր ճապոնացի դաշնակահարի առաջին մենահամերգը Հայաստանում տեղի կունենա Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19:30-ին: Ծրագրում կհնչեն Կլոդ Դեբյուսիի, Մորիս Ռավելի և Ֆրեդերիկ Շոպենի ստեղծագործությունները:


Սեպտեմբերի 15-ին տեղի կունենա լեգենդար դաշնակահար Սըր Անդրաշ Շիֆի առաջին մենահամերգը Հայաստանում, իսկ սեպտեբերի 24-ին փառատոնը կհյուրընկալի մեգա-աստղ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Հոկտեմբերի 1-9 տեղի կունենան հոբելյանական տասնօրյակի համերգները, որոնց մասնակցելու են դիրիժոր Փիթեր Ունջյանը, ջութակահար Պինխաս Ցուկերմանը, ալտահար Քիմ Քաշքաշյանը, Կուս լարային քառյակը և այլոք:
Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակիր ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:


Նոբոյուկի Ցուջիn «The Observer»-ի կողմից «վիրտուոզության մարմնավորում» տիտղոսին արժանացած ճապոնացի դաշնակահար Նոբույուկի Ցուջին՝ Նոբուն, ով ի ծնե կույր է, 2009թ-ին ստացավ Վան Քլայբըրնի միջազգային մրցույթի ոսկե մեդալը, ինչին հետևեց դաշնակահարի հեղինակության տարածումը ողջ աշխարհում` այն յուրահատուկ ուժի և հուզմունքայնություն համար, որ առկա է նրա կատարումներում։
Նոբուն հանդես է եկել այնպիսի առաջատար նվագախմբերի հետ, ինչպիսիք են Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը, Ֆիլհարմոնիա նվագախումբը, Բի֊Բի֊Սի֊ի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Ճապոնիայի սիմֆոնիկ նվագախումբը, Յոմիուրի Նիպպոն Սիմֆոնիկ նվագախումբը, Տոկիոյի սիմֆոնիկ և Ճապոնիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը, Սիեթլի և Բալթիմորի սիմֆոնիկ նվագախմբերը, Մյունխենի ֆիլհարմոնիկը, Լա Սկալայի ֆիլհարմոնիկ նվագախումբը և Բազելի սիմֆոնիկ նվագախումբը։ Նա համագործակցել է նաև մի շարք աշխարհահռչակ դիրիժորների հետ, որոնց թվում են Վալերի Գերգիևը, Վլադիմիր Աշքենազին, Վլադիմիր Սպիվակովը, Խուանխո Մենան, Վասիլի Պետրենկոն, այլք։


Մենահամերգներով Նոբուն ելույթ է ունեցել Հյուսիսային Ամերիկայի մի շարք խոշոր քաղաքներում՝ այդ թվում Նյու Յորքի Քարնեգի համերգասրահի Շտերն սրահում։ Բացի այդ, նա կանոնավոր կերպով հանդես է գալիս Եվրոպայի ամենահայտնի համերգասրահներում, որոնց թվին են պատկանում Փարիզի Շանզ Էլիզե համերգասրահը, Լոնդոնի Ալբերտ թագավորական սրահը, Բեռլինի Ֆիլհարմոնիան և Վիեննայի Մուզիքֆերայնը։


2018-2019թթ.-ի համերգաշրջանում Նոբուն ելույթ է ունենալու Իսլանդիայի սիմֆոնիկ նվագախմբի և Մարիինյան թատրոնի նվագախմբի հետ՝ Վլադիմիր Աշքենազիի և Վալերի Գերգիևի ղեկավարությամբ։ Դաշնակահարն այնուհետև պատրաստվում է Օրփեոս կամերային նվագախմբի հետ համերգային շրջագայությամբ մեկնել ԱՄՆ֊ի արևելյան ափ և Ասիական մի շարք երկրներ։ Ավելի ուշ Նոբուն առաջնելույթով հանդես է գալու Լոնդոնի Սաութբենք կենտրոնում՝ «Միջազգային դաշնամուրային շարք» միջոցառման շրջանակներում։ Այս համերգաշրջանի ընթացքում նախատեսվում է մասնակցություն Ռոստոպովիչի փառատոնին, ինչպես նաև մի շարք մենահամերգներ Գերմանիայի խոշոր համերգասրահներում, որոնցից են Բեռլինի ֆիլհարմոնիան և Շտուտգարտի Լիդերհալլեն։


Նոբույուկի Ցուջին «Avex Classics International» ընկերության բացառիկ իրավունքով ձայնագվող արտիստ է, նրա ալբոմները ներառում են Ռախմանինովի թիվ 2 կոնցերտը՝ Բեռլինի գերմանական սիմֆոնիկ նվագախմբի, Չայկովսկու թիվ 1 կոնցերտը՝ Յուտակա Սադոյի և Բի֊Բի֊Սի ֆիլհարմոնիկի, և Բեթհովենի թիվ 5 կոնցերտը՝ Օրփեոս կամերային նվագախմբի հետ։ Ձայնագրության մաս են կազմում նաև Շոպենի, Մոցարտի, Դեբյուսիի և Լիստի ստեղծագործությունների մենահամերգային ձայնագրությունները։ Նախորդ համերգաշրջանի շրջանակներում Նոբուն ձայնագրել է Ռախմանինովի «Վարիացիաներ Պագանինիի թեմայով» ստեղծագործությունը՝ Վասիլի Պետրենկոյի և Լիվերպուլի արքայական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ։


Նոբուի՝ Քարնեգի համերգասրահի 2011թ-ի մենահամերգի տեսագրությունն արժանացել է Գրամոֆոնի «Ամսվա ձայնագրություն» մրցանակին։ Նույն մրցանակին է արժանացել նաև երաժշտի վերջին տեսագրությունը՝ «Հպվելով հնչյունին․ Նոբույուկի Ցուջիի անհնարին շրջագայությունը» վավերագրական ֆիլմը՝ նկարահանված Փիթեր Ռոսենի կողմից։ Նոբուի միջազգային շրջագայությունների հովանավորն է All Nippon Airways-ը, ում աջակցությունը նշվում է երախտագիտությամբ։ Փառատոնն այս տարի սկիզբ առավ ապրիլի 29-ին` բրիտանական The Swingles վոկալ խմբի հիշարժան համերգով: Իվո Պոգորելիչի իրադարձային մենահամերգին հաջորդեցին Գրեմմի մրցանակի արժանացած ամերիկյան Պարկեր քառյակի /Parker Quartet/ և Ամադինդա հարվածայինների համույթի ելույթները:
Փառատոնին աջակցում է «Իմ քայլը» բարեգարծական հիմնադրամը:

Դիտվել է՝ 2511

Մեկնաբանություններ