ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Ա­ռանց օ­րա­կար­գի

Ա­ռանց օ­րա­կար­գի
26.09.2019 | 22:52
Ո՞վ հաս­կա­ցավ, թե Նի­կոլ Փա­շի­նյա­նի՝ Հա­յաս­տա­նի բյու­ջեի վրա 165 մլն դրամ ար­ժե­ցող ա­մե­րի­կյան այ­ցի նպա­տա­կը որն էր։ Ե­թե այն­տե­ղից նո­րից հա­թա­թա­ներ տալ նախ­կին ռե­ժի­մին, բո­լո­րին, այդ թվում հոգևո­րա­կան­նե­րին ծն­կի բե­րե­լու սպառ­նա­լիք­ներ տե­ղա­լը, խո­սել իր ան­նա­խա­դեպ «հե­ղա­փո­խու­թյան» մա­սին ու մի ան­գամ էլ անդ­րա­դառ­նալ Ար­թուր Վա­նե­ցյա­նին, այս ան­գամ ու­սա­դիր­նե­րը աղ­բա­ման նե­տե­լու հրո­վար­տա­կով, ի՞նչ եք կար­ծում, ար­ժե՞ր այդ­քան գու­մար ծախ­սել մեր հաշ­վին։ Է՜, այս­տեղ էլ մենք ա­մեն օր ճա­շա­կում ենք Փա­շի­նյա­նի բա­ռու­բա­նի ողջ հմայքն ու թշ­վա­ռու­թյու­նը։ Այս­քան կի­լո­մետ­րեր կտ­րել, հաս­նել աշ­խար­հի գերհ­զոր պե­տու­թյուն­նե­րից մե­կը ու ըն­դա­մե­նը տե­ղի հա­յե­րի ա­ռաջ հե­րո­սա­նալ, հան­րա­հա­վաք­ներ ա­նել, ստա­նալ Հա­յաս­տա­նում ար­դեն խամ­րած «հու-հա­յի» ոգևո­րու­թյան ա­լի­քը ու հայ-ա­մե­րի­կյան դափ-դա­տարկ օ­րա­կար­գով վե­րա­դառ­նալ Հա­յաս­տան։ Եվ ե­թե Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տին թվում է, թե այն­տե­ղի հա­յե­րին հե­տաքր­քիր են մեր ներ­սի խն­դիր­նե­րը, չա­րա­չար սխալ­վում է, քա­նի որ նրանք ի­րենց տե­ղում «տա­քուկ» նս­տած ան­հա­ղորդ են, թե ինչ­պես է հա­յաս­տան­ցին իր առտ­նին հոգ­սե­րը դժ­վա­րու­թյամբ հաղ­թա­հա­րում։
Իսկ ի՞նչ է տա­լու Հա­յաս­տա­նին այս այ­ցը, ի՞նչ նոր շեշ­տադ­րում­ներ է բե­րե­լու ԱՄՆ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում։ Ան­գամ այս մա­սին զա­վեշ­տա­լի է խո­սել, քա­նի որ հան­դի­պում­նե­րը նա­հան­գի ղե­կա­վա­րի մա­կար­դա­կից այն կողմ չան­ցան, այ­սինքն՝ ԱՄՆ-ում Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը, կո­պիտ ա­սած, ձգում է ըն­դա­մե­նը նա­հան­գա­պե­տի մա­կար­դա­կին։ Ընդ ո­րում, Փա­շի­նյա­նի ԱՄՆ կա­տա­րած այ­ցից դժ­գո­հու­թյուն են հայտ­նում ոչ միայն նախ­կին ռե­ժի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը, այլև նրան սա­տա­րող շր­ջա­նակ­նե­րը՝ ԱՄՆ-Հա­յաս­տան օ­րա­կար­գի իս­պառ բա­ցա­կա­յու­թյու­նը շեշ­տե­լով։ Նոր-նոր իշ­խա­նու­թյան ե­կած Փա­շի­նյա­նը, երբ նախ­կին­նե­րին մե­ղադ­րում էր «ծուռ վիզ» ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն վա­րե­լու մեջ, հի­մա ի՞նչ է ա­նում ին­քը։ Չգի­տեմ՝ ԱՄՆ-ում որ­քան էր «ծուռ վիզ» նրա քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, բայց հաս­տատ նսե­մա­ցած կար­գա­վի­ճա­կով է Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը վե­րա­դառ­նա­լու հայ­րե­նիք՝ չար­ժա­նա­նա­լով ԱՄՆ-ի ոչ մի ծան­րակ­շիռ պաշ­տո­նյա­նի ըն­դու­նե­լու­թյա­նը։
Արևմուտ­քից քոռ ու փոշ­ման վե­րա­դառ­նա­լուց հե­տո Նի­կոլ Փա­շի­նյա­նին սպաս­վում է հեր­թա­կան փոր­ձու­թյու­նը, այս ան­գամ Հյու­սի­սից։ Երևա­նում կա­յա­նա­լու է ԵԱՏՄ բարձ­րա­գույն խոր­հր­դի նիս­տը, ո­րին հա­վա­նա­բար ներ­կա է լի­նե­լու ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը։ Ըստ մա­մու­լի, նա մի քա­նի ժա­մով է Հա­յաս­տան ժա­մա­նում։ Նա­խա­տես­վու՞մ է Պու­տին-Փա­շի­նյան հան­դի­պու­մը։ Ե­թե ոչ, ու­րեմն այս կող­մից էլ Հա­յաս­տա­նի ղե­կա­վա­րը հեր­թա­կան քա­ղա­քա­կան հար­վածն է ստա­նա­լու։ Սա նշա­նա­կում է, որ ար­տա­քին քա­ղա­քա­կան օ­րա­կարգ մեր իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն կա­րող ձևա­կեր­պել ու մնա­ցել են նախ­կին ռե­ժի­մից մնա­ցած օ­րա­կա­գի տի­րույ­թում, բայց ի­րենց ան­պա­տաս­խա­նա­տու հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով ու քայ­լե­րով ան­գամ ե­ղածն են մս­խում։
Ի վեր­ջո, ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սու­բյեկտ­նե­րը նախ­կին ռե­ժի­մի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը չեն, որ հա­թա­թա­նե­րով խո­սես, իսկ նրանք էլ դա կուլ տան։ Սա նուրբ ո­լորտ է, որ­տեղ չմ­տած­ված յու­րա­քան­չյուր բառ իր հետևանքն է ու­նե­նում։
Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1861

Մեկնաբանություններ