Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               

Ռու­սա­կան բա­նա­կի և ռազ­մար­դ­յու­նա­բե­րութ­յան սի­րիա­կան դա­սե­րը

Ռու­սա­կան բա­նա­կի և ռազ­մար­դ­յու­նա­բե­րութ­յան սի­րիա­կան դա­սե­րը
01.10.2019 | 00:38
Որ­պես Ռու­սաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան նա­խա­րար` իր պաշ­տո­նա­վար­ման յոթ տար­վա ըն­թաց­քում Սեր­գեյ Շոյ­գուն ա­ռա­ջին ան­գամ նո­րերս ըն­դար­ձակ հար­ցազ­րույ­ցով հան­դես էր ե­կել «Մոս­կովս­կի կոմ­սո­մո­լեց» թեր­թում: Նա հան­գա­մա­նո­րեն պատ­մում է այն, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, վիթ­խա­րի վե­րա­փո­խում­նե­րի մա­սին, որ ռազ­մա­կան գե­րա­տես­չու­թյու­նը, հեն­վե­լով վե­րածն­ված հզոր ռազ­մա­կան ար­դյու­նա­բե­րու­թյան վրա, այլ կերպ չէր կա­րող լի­նել՝ գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար Վլա­դի­միր Պու­տի­նի ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րու­թյամբ եր­բեմ­նի «բզկտ­ված ու ար­հա­մարհ­ված» բա­նա­կը վե­րա­ծեց աշ­խար­հի հզո­րա­գույն զին­ված ու­ժե­րից մե­կի:
Հայտ­նի է, որ Ռու­սաս­տա­նը է­կո­նո­մի­կա­յի ա­ռա­ջըն­թաց վե­րա­փոխ­ման ներ­կա փու­լում շեշ­տը դրել է ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի ու բա­նա­կի զար­գաց­ման վրա, այդ աս­պա­րե­զի նո­րա­գույն տեխ­նո­լո­գիա­նե­րը զու­գա­հե­ռա­բար քա­ղա­քա­ցիա­կան ար­տադ­րու­թյան մեջ ար­մա­տա­վո­րե­լու նպա­տա­կադ­րու­թյամբ: Հա­յաս­տա­նում էլ են խո­սում նման տն­տե­սա­կան կուր­սին հետևե­լու մա­սին: ՈՒս­տի, կար­ծում ենք, հե­տաքր­քիր կլի­նի ծա­նո­թա­նալ գե­նե­րալ Շոյ­գուի հար­ցազ­րույ­ցի այն հատ­վա­ծին, թե ինչ տվեց, այս­պես ա­սած, սի­րիա­կան փոր­ձաշր­ջա­նը ռու­սա­կան զին­ված ու­ժե­րին ու ռազ­մար­դյու­նա­բե­րու­թյա­նը, աս­պա­րե­զի գի­տա­կան մտ­քին: Ի դեպ, նշյալ խոր­հր­դա­ծու­թյուն­նե­րից ըն­դար­ձակ մեջ­բե­րում­ներ էին ա­նում նաև հա­մաշ­խար­հա­յին լրատ­վա­մի­ջոց­նե­րը:
Հենց սկզ­բից նա­խա­րա­րը զգու­շաց­նում է, որ միա­միտ է այն պատ­կե­րա­ցու­մը, թե Սի­րիա­յում, իբր, ռու­սա­կան բա­նա­կը կռ­վում էր ինչ-որ ցա­քուց­րիվ, ֆա­նա­տիկ ու պար­զու­նակ զի­նյալ­նե­րից կազմ­ված խմ­բա­վո­րում­նե­րի դեմ: Բնավ էլ` ո՛չ: Մենք կռ­վում էինք բազ­մա­հա­զա­րա­նոց խո­շո­րա­գույն ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյան, ա­վե­լի ճիշտ, ա­հա­բեկ­չա­կան հա­մա­կար­գի դեմ, հա­վաս­տում է գե­նե­րալ Շոյ­գուն, հի­շեց­նե­լով, որ այն օգտ­վում էր աշ­խար­հաշր­ջա­նի ան­կա­յու­նու­թյամբ շա­հագր­գռ­ված մի շարք եր­կր­նե­րի բազ­մա­կողմ ա­ջակ­ցու­թյու­նից: Թերևս շա­տե­րի հա­մար անս­պա­սե­լի էին Շոյ­գուի այն վկա­յա­կո­չում­նե­րը, որ իս­լա­միստ­ներն ու­նեին հա­րյու­րա­վոր տան­կեր, հա­մա­զար­կա­յին կրա­կի հր­թի­ռա­յին հա­մա­կար­գեր, զրա­հա­մե­քե­նա­ներ, հա­րյու­րա­վոր տոն­նա­նե­րի զի­նա­պա­շար, ո­րոնք նրանք զավ­թել էին Ի­րա­քի ու Սի­րիա­յի բա­նակ­նե­րից: Հա­տուկ պատ­րաստ­ված ջի­հա­դիստ-մա­հա­պարտ­նե­րի քա­նա­կը հա­րյուր­նե­րի էր հաս­նում: Ա­հա­բե­կիչ­ներն օգ­տա­գոր­ծում էին նաև ար­դիա­կան տեխ­նի­կա, նե­րա­ռյալ կա­պի մի­ջոց­ներ և հե­տա­խու­զա­կան սար­քա­վո­րում­ներ: Հս­տակ գոր­ծում էր վի­րա­վոր­նե­րի տար­հան­ման մի­ջազ­գա­յին հա­մա­կարգ, զավթ­ված տա­րածք­նե­րում ան­խա­փան էր գոր­ծում հար­կա­գանձ­ման մե­խա­նիզ­մը և այլն:
Շոյ­գուն հա­տուկ անդ­րա­դառ­նում է նաև ֆի­նան­սա­կան աղ­բյուր­նե­րին, մաս­նա­վո­րա­պես նավ­թի ա­պօ­րի­նի վա­ճառ­քից ստաց­ված ե­կա­մուտ­նե­րին: Պարզ­վում է, որ մինչ ռուս­նե­րի ներգ­րավ­մա­նը իս­լա­միստ­ներն օ­րա­կան ար­դյու­նա­հա­նել են մոտ 100 հա­զար բա­րել նավթ, ո­րի ար­տա­հա­նու­մը նրանց նույն­պես օ­րա­կան բե­րել է ա­վե­լի քան 5 մի­լիոն դո­լա­րի ե­կա­մուտ: Եվ դա, հեգ­նում է Շոյ­գուն մի­ջազ­գա­յին կոա­լի­ցիա­յի քթի տակ:
Ռու­սա­կան հե­ռուս­տաա­լիք­նե­րը ա­վե­լի հա­ճախ ցույց էին տա­լիս իս­լա­միստ­նե­րի ռազ­մա­պա­հեստ­նե­րի զանգ­վա­ծա­յին ռմ­բա­կո­ծում­նե­րը «հայ­րե­նի» ա­վիա­ցիա­յի կող­մից: Ա­հա և, խո­սե­լով կոր­ծա­նիչ, բա­նա­կա­յին, հար­վա­ծա­յին, հե­ռագ­նա և փո­խադ­րա­կան ա­վիա­ցիա­յի մա­սին, նա­խա­րա­րը նշում է, որ Սի­րիա­յում ռազ­մա­կան «մկր­տու­թյուն» ստա­ցավ ողջ թռիչ­քա­կազ­մի 90 տո­կո­սը: Օ­դա­չու­ներ կան, ո­րոնք կա­տա­րել են 150-200 մար­տա­կան թռիչք, և ո­րոնց ի­րա­կա­նա­ցու­մը, բնա­կա­նա­բար, ա­պա­հո­վել են ռազ­մա­բա­զա­նե­րի հա­մա­պա­տաս­խան ծա­ռա­յու­թյուն­ներն ու մաս­նա­գետ­նե­րը: Ժա­մա­նակ է ե­ղել, զար­մաց­նում է գե­նե­րա­լը, երբ օ­րա­կան Սի­րիա է ա­ռաք­վել մինչև 2000 տոն­նա բեռ: Իսկ դա նշա­նա­կում է, որ գոր­ծո­ղու­թյան մեջ են ե­ղել նա­վա­տոր­մը, փո­խադ­րա­կան ա­վիա­ցիան, անվ­տան­գու­թյան ա­պա­հով­ման բա­զա­նե­րը, նա­վա­հան­գիստ­նե­րը, ըն­դու­նող ու սպա­սար­կող տեխ­նի­կան և այլն: Ան­մի­ջա­կա­նո­րեն Սի­րիա­յում են աշ­խա­տել ար­դյու­նա­բե­րու­թյան և գի­տու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը. զին­վո­րա­կան­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցել են յոթ տաս­նյակ ձեռ­նար­կու­թյուն­նե­րի ին­ժե­ներ­ներ, կոն­ստ­րուկ­տոր­ներ և այլ մաս­նա­գետ­ներ, ո­րոնք տե­ղում հետևել ու շտ­կել են թե­րու­թյուն­նե­րը: Ա­վե­լին, կա­տա­րե­լա­գործ­վել ու լրամ­շակ­վել են սպա­ռա­զի­նու­թյուն­նե­րի ա­ռա­վել կարևոր տե­սակ­նե­րը, մաս­նա­վո­րա­պես ա­նուն հա­նած գերճ­շգ­րիտ «Կա­լիբր» թևա­վոր հր­թիռ­նե­րը: Իսկ ա­վիա­կիր նա­վա­տոր­մը ա­ռա­ջին ան­գամ էր կի­րառ­վում մար­տա­կան պայ­ման­նե­րում:
Շոյ­գուն չի մո­ռա­նում պատ­մել նաև զո­րա­կազ­մի մա­սին: Սի­րիա­յում մար­տա­կան փոր­ձու­թյուն են ան­ցել գն­դե­րի, բրի­գադ­նե­րի, դի­վի­զիա­նե­րի, բա­նակ­նե­րի, ռազ­մա­կան օկ­րուգ­նե­րի հրա­մա­նա­տար­նե­րը, պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյան ռազ­մա­կան կա­ռա­վար­ման կենտ­րո­նա­կան մար­մին­նե­րի ղե­կա­վար­նե­րը: Բնավ էլ էկ­զո­տի­կա չի հի­շեց­նում, երբ նա­խա­րա­րը ա­ռանձ­նա­կի ար­ձա­նագ­րում է, որ Սի­րիան «դա­սըն­թաց» էր նաև երկ­րի, փաս­տո­րեն, բո­լոր բարձ­րա­գույն ռազ­մա­կան ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րի պրո­ֆե­սո­րա­դա­սա­խո­սա­կան կազ­մի հա­մար: Եվ այս ողջ ռազ­մա­կան-ռազ­մա­գի­տա­կան հան­րու­թյու­նը հս­կա­յա­կան ծա­վա­լի գործ­նա­կան, հե­տա­զո­տա­կան, փոր­ձա­գի­տա­կան, վեր­լու­ծա­կան աշ­խա­տանք­ներ է կա­տա­րել, ընդ­հան­րաց­նե­լով «կեն­դա­նի» մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը: Չի կա­րող տպա­վո­րու­թյուն չգոր­ծել նաև այն փաս­տը, որ սի­րիա­կան փոր­ձի հի­ման վրա լրամ­շակ­վել են սպա­ռա­զի­նու­թյան 300-ից ա­վե­լի տե­սակ­ներ: Իսկ ա­հա դրան­ցից 12-ը, ո­րոնք նույ­նիսկ հե­ռան­կա­րա­յին էին հա­մար­վել, չեն դի­մա­ցել մեր­ձա­վո­րարևե­լյան թեժ «կլի­մա­յին» և պար­զա­պես հան­վել են ար­տադ­րու­թյու­նից ու զին­ված ու­ժե­րից:
Տես­նու՞մ եք նաև` ինչ է թաքն­ված ե­ղել Բա­շար Ալ Ա­սա­դի հրա­վե­րով Սի­րիա­յում ռու­սա­կան զոր­քե­րի հայ­տն­վե­լու քա­ղա­քա­կան հայ­տա­րա­րու­թյան տակ: Գործ­նա­կան ռազ­մա­կան նպա­տակ­ներ` ա­մե­նայնս ար­դա­րաց­ված ռու­սա­կան բա­նա­կի, ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րի «շա­հե­րի» տե­սան­կյու­նից:
Մնում է միայն հու­սալ, որ մեր բա­նա­կի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը ևս, կա­տա­րե­լով ա­կա­նա­զերծ­ման ի­րենց ռազ­մա­մար­դա­սի­րա­կան ա­ռա­քե­լու­թյու­նը, Հա­յաս­տան կվե­րա­դառ­նան նույն­պես սի­րիա­կան փոր­ձով հարս­տա­ցած:
Ռու­բեն ՀԱՅ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱՆ
Մոսկ­վա
Դիտվել է՝ 8682

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ