Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
22.10.2019 | 00:03

Ո՞վ կա­րո­ղա­ցավ իր ա­փով չա­փել ջրե­րը, թզով` եր­կին­քը և քլով` հա­մայն եր­կի­րը. ո՞վ կա­րո­ղա­ցավ լեռ­նե­րը կշ­ռել կշեռ­քով և դաշ­տե­րը` նժա­րով։ Ո՞վ ի­մա­ցավ Տի­րոջ մտ­քե­րը, ո՞վ խորհր­դա­տու դար­ձավ նրան` իբրև թե նրան խե­լա­միտ դարձ­նե­լու հա­մար։ Կամ թե ու՞մ հետ խորհր­դակ­ցեց նա, որ ի­րեն խե­լա­միտ դարձ­նի, և կամ ո՞վ նրան ցույց տվեց ար­դա­րա­դա­տու­թ­յունն ու ի­մաս­տու­թ­յան ճա­նա­պար­հը, կամ ան­ց­յա­լում ո՞վ փոխ տվեց ի­րեն, որ հա­տուց­վի նրան։


Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 40. 12-14

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ