Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
01.11.2019 | 00:08

Դու մի՛ վա­խե­ցիր, քան­զի ես քեզ հետ եմ, մի՛ խաբ­վիր, քան­զի ես եմ քո Աստ­վա­ծը, ես, որ զո­րաց­րի քեզ, օգ­նե­ցի քեզ ու պահ­պա­նե­ցի քեզ իմ ար­դար ա­ջով։ Ա­հա պի­տի ա­մա­չեն ու պատ­կա­ռեն քո բո­լոր հա­կա­ռա­կորդ­նե­րը, չե­ղա­ծի նման պի­տի լի­նեն նրանք, և բո­լոր քեզ ամ­բաս­տա­նող­նե­րը պի­տի կոր­չեն։ Ե­թե փնտ­րես էլ, չես գտ­նե­լու այն մարդ­կանց, ո­րոնք քո դեմ թշ­նա­մու­թյուն էին ա­նում, քեզ հետ պա­տե­րազ­մող­ներն ի չիք պի­տի դառ­նան։ Ար­դարև, ես եմ քո Տեր Աստ­վա­ծը, որ բռ­նել եմ քո աջ ձեռ­քից, որ ա­սում եմ քեզ, թե` «Մի՛ վա­խե­ցիր, ես կօգ­նեմ քեզ»։


Ե­սա­յու մար­գա­րեու­թյու­նը 41. 10-13

Դիտվել է՝ 3049

Մեկնաբանություններ