ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանի ազգային համալսարանում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը

Հայաստանի ազգային համալսարանում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը
02.12.2019 | 21:54

Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում հոգեբարձունների խորհրդի նիստում քվեարկությամբ այսօր ձայների մեծամասնությամբ՝ 27 կողմ, 3 ձեռնպահ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է ընտրվել համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Եղիազար Վարդանյանը։ Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում Եղիազար Վարդանյանի թեկնածությունը առաջադրվել է գիտխորհրդի առաջարկով։


ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և ընդգծել. «Ինչպես բուհի այնպես էլ իմ մասնագիտական հմտությունների զարգացման և առաջընթացի խթանիչ ուժը եղել և մնում է մեր համալսարանի կոլեկտիվի համախմբվածությունը»: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է համալսարանի նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանի մեծ ներդրումը բուհի զարգացման գործում, որն արձանագրվել է Գագիկ Գալստյանին 5 տարի 8 ամիս արդյունավետ պաշտոնավարման ժամանակահատվածում և հույս հայտնել, որ նա կշարունակի բուհի կողքին լինել: Իր հերթին համալսարանում նախկին ռեկտոր Գագիկ Գալստյանը շնորհավորել է Եղիազար Վարդանյանին և նշել, որ իր գերնպատակը եղել և մնում է բուհի կայունությունն ու զարգացումը։ «Համալսարանի փոքր և մեծ ծրագրերը իրականություն են դարձել պրոֆեսորադասախոսական կազմի հետ արդյունավետ աշխատանքի արդյունքում»,-եզրափակել է նա՝ համատեղ աշխատանքի համար շնորհակալություն հայտնելով ՃՇՀԱՀ-ի ամբող աշխատակազմից։


ՃՇՀԱՀ-ի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Եղիազար Վարդանյանը 1996-2011թ սովորել և ավարտել է ՃՇՀԱՀ-ի տրանսպորտային շինարարության ֆակուլտետը, 2004-ին ավարտել է համալսարանի ասպիրանտուրան։ 2003-2004-ը սովորել և ավարտել է Փարիզի ճանապարհների և կամուրջների ազգային դպրոցը։ 2004-ին ստացել է տեխնիկական գիտությունների թեկնածուի աստիճան։ 2008-2011-ը ավարտել է ՃՇՀԱՀ-ի դոկտորատուրան, 2013-ին` տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան։ Մասնագիտական գործունեությունը սկսել է հարազատ բուհում՝ սկսելով որպես ասպիրանտ ու հասնելով մինչև համալսարանի ռեկտորի առաջին տեղակալ-պրոռեկտորի պաշտոնին։


ՃՇՀԱՀ-ի գիտական խորհրդի որոշմամբ, ՀՀ-ում քաղաքաշինության, շինարվեստի և կրթության ոլորտներում դրսևորած նշանակալի ու անբասիր աշխատանքի համար ՀՀ վաստակավոր շինարար, տ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Գալստյանին պարգևատրել է «Ջիմ Թորոսյան» ոսկե մեդալով:

Դիտվել է՝ 3974

Մեկնաբանություններ