Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Բա­ցա­ռա­պես ազ­գա­կան­նե­րին գոր­ծի տե­ղա­վո­րող պաշ­տո­նյա­նե­րի ձեռ­քը պետք է բռ­նել

Բա­ցա­ռա­պես ազ­գա­կան­նե­րին գոր­ծի տե­ղա­վո­րող պաշ­տո­նյա­նե­րի ձեռ­քը պետք է բռ­նել
05.12.2019 | 21:03
Ա­րա­րա­տի մարզ­պետ Գա­րիկ Սարգ­սյա­նը հրա­ժար­վում է խո­սե­լուց իր սի­րե­լի թե­մա­յից՝ կո­կոր­դի­լո­սա­բու­ծա­րա­նից: Օ­րերս լրագ­րող­նե­րի հետ ու­նե­ցած ճե­պազ­րույ­ցի ժա­մա­նակ պա­րոն մարզ­պե­տը հա­զիվ ու խիստ դժ­կամ տո­նայ­նու­թյամբ էր շփ­վում լրագ­րող­նե­րի հետ: Հար­ցե­րը, ըստ երևույ­թին, նրա սր­տով չէին, այդ իսկ պատ­ճա­ռով հար­ցու­պա­տաս­խա­նի կե­սից Սարգ­սյա­նը նե­ղաց­կոտ հա­յաց­քով լքեց լրագ­րող­նե­րին: Մինչև հե­ռա­նա­լը, սա­կայն, խոս­տո­վա­նեց՝ կուր­սըն­կերն ու զար­մի­կը մարզ­պե­տա­րա­նում աշ­խա­տան­քի են ան­ցել: Պատ­ճա­ռա­բա­նեց՝ ոչ թե իր մտե­րիմ­ներն են այդ պատ­ճա­ռով, այլ ար­ժա­նի թեկ­նա­ծու­ներ են ե­ղել: Ա­րա­րա­տի մարզ­պե­տի ոչ տե­ղին մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի մա­սին մեկ ան­գամ չէ, որ գրել է մա­մու­լը: Մշ­տա­պես ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում հայ­տն­վող պաշ­տո­նյան, կր­կին ըստ մա­մու­լի հրա­պա­րակ­ման, մոտ տասն օր ա­ռաջ նո­րից սկան­դա­լի կի­զա­կե­տում էր, երբ օգ­նա­կա­նին հրա­հան­գել էր «վրեժ­խն­դիր» լի­նել ի­րեն ար­տա­հերթ սպա­սար­կե­լուց հրա­ժար­ված վար­սա­վի­րից: Հար­ցով այժմ ի­րա­վա­պահ­ներն են զբաղ­վում:
«Ազ­գա­յին ժո­ղո­վի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րը կա­ռա­վա­րու­թյան այս կամ այն ներ­կա­յա­ցուց­չին հա­ճախ են խոր­հր­դա­րան հրա­վի­րում՝ կա­ռա­վար­չա­կան բնույ­թի տար­բեր հար­ցեր քն­նար­կե­լու հա­մար,-«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր, տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման, տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման, գյու­ղատն­տե­սու­թյան և բնա­պահ­պա­նու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ՎԱ­ՐԱԶ­ԴԱՏ ԿԱ­ՐԱ­ՊԵ­ՏՅԱ­ՆԸ։- Նրանց գոր­ծու­նեու­թյան է­թի­կա­յին վե­րա­բե­րող հար­ցե­րը, սա­կայն, քա­ղա­քա­կան ու­ժի քն­նարկ­ման ա­ռար­կա են: Այ­սինքն, ե­թե ա­պա­ցուց­վի, որ վար­սա­վի­րի հետ մի­ջա­դեպ է ե­ղել, ա­պա պա­տաս­խա­նա­տուն «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյունն է կամ հա­մա­պա­տաս­խան հանձ­նա­ժո­ղո­վը, բայց ոչ եր­բեք խոր­հր­դա­րա­նի հանձ­նա­ժո­ղով­նե­րից որևէ մե­կը: Ինչ վե­րա­բե­րում է պե­տա­կան պաշ­տոն­նե­րում ազ­գա­կան­նե­րին, ըն­կեր­նե­րին ու ծա­նոթ­նե­րին նշա­նա­կե­լուն, ա­պա հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո նշա­նա­կում­ներ ա­նե­լիս եր­կու սկզ­բուն­քով պետք է ա­ռաջ­նորդ­վել՝ պրո­ֆե­սիո­նա­լիզ­մի և վս­տա­հու­թյան: Պրո­ֆե­սիո­նա­լիզն ինք­նին հաս­կա­նա­լի է, իսկ ե­թե ու­զում ենք հա­մա­կարգ փո­խել, ա­պա վս­տա­հե­լի մար­դիկ են պետք, որ կա­րո­ղա­նան հի­նը փո­խել, նոր լու­ծում­ներ ա­ռա­ջար­կել ու կի­րա­ռել»:
«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը, ա­սում է մեր զրու­ցա­կի­ցը, վեր­լու­ծում է տար­բեր պաշ­տո­նյա­նե­րի շուրջ ա­ռա­ջա­ցող աղ­մու­կը, խն­դիր­նե­րը: Ա­վե­լին՝ խոր­հր­դա­րա­նա­կան մե­ծա­մաս­նու­թյունն այժմ ներ­քին ըն­թա­ցա­կարգ է պատ­րաս­տում, թե ինչ­պես են հա­րա­բեր­վե­լու կա­ռա­վա­րու­թյան հետ, ե­թե այս կամ այն պաշ­տո­նյա­յի նկատ­մամբ ան­վս­տա­հու­թյուն ու­նե­նան: Պատ­գա­մա­վորն ըն­դգ­ծում է՝ այն­պի­սի մե­խա­նիզմ են ու­զում ստա­նալ, որ կա­ռա­վա­րու­թյա­նը կամ վար­չա­պե­տին կա­րո­ղա­նան ա­սել՝ կոնկ­րետ պաշ­տո­նյա­յի մա­սով խն­դիր են տես­նում, ու ա­ռա­ջար­կեն ի­րենց մշա­կած լու­ծու­մը: Իսկ այդ­պի­սի պաշ­տո­նյա­ներ, նշում է, այս պա­հին էլ կան:
Մե­ծա­մաս­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը շեշ­տում է՝ հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­կա­նաց­րած քա­ղա­քա­կան թի­մում, ազ­գակ­ցա­կան կա­պե­րով մար­դիկ կան, ու նրանք տաս­նյակ տա­րի­նե­րով մի­մյանց հետ հա­մա­տեղ պայ­քա­րել են հե­ղա­փո­խու­թյան հա­մար: Իսկ ե­թե ազ­գա­կան են, հարց է բարձ­րաց­նում իմ­քայ­լա­կա­նը, ա­պա ի՞նչ սկզ­բուն­քից ել­նե­լով պետք է պաշ­տո­նի չն­շա­նակ­վի կամ հե­ռա­նա թի­մից: Միևնույն ժա­մա­նակ ըն­դգ­ծում է՝ ե­թե մարդ աշ­խա­տան­քի է ըն­դու­նում միայն իր բա­րե­կամ­նե­րին, այդ ժա­մա­նակ, ի­հար­կե, պետք է մի­ջամ­տել ու բռ­նել այդ մար­դու ձեռ­քը, բայց պետք չէ ա­մեն բան ծայ­րա­հե­ղաց­նել ու ա­սել՝ ե­թե բա­րե­կամ ես կամ ըն­կեր, ու­րեմն՝ վերջ, աշ­խա­տան­քի չես կա­րող ըն­դուն­վել:
Հի­շե­լով վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի «բա­ջա­նա­ղա­պե­տու­թյան» մա­սին հայ­տա­րա­րու­թյու­նը՝ հս­տա­կեց­նում է՝ ե­թե հա­մա­կար­գի հիմքն ամ­բող­ջու­թյամբ բա­ջա­նա­ղա­պե­տու­թյունն է, ու բո­լոր հար­ցերն այդ մա­կար­դա­կում են լուծ­վում, շատ վատ է, բայց ե­թե տրա­մա­բան­ված բա­ցա­ռու­թյուն­ներ կան, պետք է ըն­դու­նել դրանք:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5019

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ