Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մութ ամ­պեր` Ա­լա­վեր­դու քա­ղա­քա­պե­տի գլ­խին

Մութ ամ­պեր` Ա­լա­վեր­դու քա­ղա­քա­պե­տի գլ­խին
10.12.2019 | 01:48
Օ­րեր ա­ռաջ Ա­լա­վեր­դի այ­ցե­լած Լո­ռու մարզ­պետ Անդ­րեյ Ղու­կա­սյա­նը, բա­ռիս բուն ի­մաս­տով, ցեխն է մտց­րել Ա­լա­վեր­դու հա­մայն­քա­պետ Սա­սուն Խե­չու­մյա­նին: Մարզ­պե­տը դժ­գո­հել է, որ Խե­չու­մյա­նը չի հետևել ճա­նա­պարհ­նե­րի փո­սալց­ման աշ­խա­տանք­նե­րի ո­րա­կին: «Այս­պես գո՞րծ են ա­նում, պա­րոն Խե­չու­մյան: Դուք հա­մայն­քա­պետն եք, ին­չու՞ չեք հետևել ո­րա­կին: Խայ­տա­ռակ պատ­կեր է, ու բա­ցառ­վում է, որ Դուք պետ­բյու­ջեից գու­մար ստա­նաք այս աշ­խա­տան­քի դի­մաց»,- ա­սել է մարզ­պետ Ղու­կա­սյանն ու դժ­գո­հել սուբ­վեն­ցիոն ծրագ­րով Ա­լա­վեր­դիում նա­խա­տես­ված աշ­խա­տանք­նե­րի ծա­վա­լից:
Անդ­րեյ Ղու­կա­սյա­նին դուր չի ե­կել նաև այն հան­գա­ման­քը, որ Ա­լա­վեր­դու Թու­մա­նյան փո­ղո­ցին հա­րող եր­կաթգ­ծի պաշտ­պա­նա­կան գո­տի­նե­րում տա­րի­ներ ի վեր ա­պօ­րի­նի շի­նու­թյուն­ներ են կա­ռուց­վել: Հա­մայն­քա­պետ Խե­չու­մյա­նին նա­խա­տել է՝ ին­չու՞ երբևէ այդ հար­ցով չի զբաղ­վել, ին­չո՞ւ ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ չեն հետևել:
«Տպա­վո­րու­թյուն ու­նեմ, որ Դուք գտն­վում եք նախ­կին պաշ­տո­նյա­նե­րի ազ­դե­ցու­թյան ներ­քո և կաշ­կանդ­ված եք Ձեզ զգում: Ա­լա­վերդ­ցի­նե­րը նման հա­մայն­քա­պետ ու­նե­նա­լու ար­ժա­նի չեն»,- դի­մե­լով քա­ղա­քա­պե­տին՝ ա­սել է մարզ­պետն ու հաս­կաց­րել՝ ա­ռա­ջի­կա­յում ի­րա­վա­կան գոր­ծըն­թաց­ներ են սպաս­վում, ո­րոնք, ըստ երևույ­թին, միտ­ված են լի­նե­լու Սա­սուն Խե­չու­մյա­նի հրա­ժա­րա­կա­նին:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5700

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ