ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­ներն ԱՄՆ-Ի­րան հա­կա­մար­տու­թ­յան տար­բեր սցե­նար­նե­րի հա­մար նա­խօ­րոք մշակ­ված պլան­ներ պետք է ու­նե­նան»

«ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­ներն ԱՄՆ-Ի­րան հա­կա­մար­տու­թ­յան տար­բեր սցե­նար­նե­րի հա­մար նա­խօ­րոք մշակ­ված պլան­ներ պետք է ու­նե­նան»
10.01.2020 | 00:13
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է ի­րա­նա­գետ ԱՐ­ՏՅՈՄ ՏՈ­ՆՈ­ՅԱ­ՆԸ:
-Ի­րա­նի իս­լա­մա­կան հե­ղա­փո­խու­թյան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սը (ԻՀՊԿ) ստանձ­նել է Ի­րա­քում ա­մե­րի­կյան ա­վիա­բա­զա­յին հասց­ված հր­թի­ռա­յին հար­վա­ծի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը, ին­չը, ըստ երևույ­թին, պա­տաս­խանն է հուն­վա­րի 3-ին Բաղ­դա­դում սպան­վա­ծ Իրա­նի ԻՀՊԿ-ի գե­նե­րալ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան: Ի­րա­վի­ճակն ինչ­պի­սի՞ն է այժմ Ի­րա­նում։
-Ի­րա­քում գտն­վող Այն ալ-Ա­սա­դի ռազ­մա­բա­զա­յի խո­ցու­մը որ­պես պա­տաս­խան գոր­ծո­ղու­թյուն Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան, Ի­րա­նում, ի­րա­նա­կան հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում ըն­դուն­վեց մեծ ոգևո­րու­թյամբ։ Հատ­կան­շա­կան է, որ գոր­ծո­ղու­թյու­նը ժա­մա­նա­կա­յին ա­ռու­մով տե­ղի է ու­նե­ցել ճիշտ այն ժա­մին, երբ Քեր­ման քա­ղա­քում թա­ղում էին Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիին։ Ինչ­քան էլ մեծ էր կո­րուս­տը ի­րա­նա­կան հա­սա­րա­կու­թյան հա­մար, ի­րան­ցի հրա­մա­նա­տարն իր նա­հա­տա­կու­թյամբ նոր լիցք հա­ղոր­դեց ի­րա­նա­կան հա­սա­րա­կու­թյան հա­մախ­մբ­ման և միա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին։
-ԻՀՊԿ-ն սպառ­նա­ցել է հար­ձակ­վել Ա­ՄԷ-ի Դու­բայ և իս­րա­յե­լա­կան Հայ­ֆա քա­ղաք­նե­րի վրա «Նա­հա­տակ Սո­լեյ­մա­նի» օ­պե­րա­ցիա­յի եր­րորդ փու­լի շր­ջա­նա­կում։ Սա Սո­լեյ­մա­նիի վրեժխ­նդ­րու­թյան «օ­պե­րա­ցիա­յի» մա՞ս է կազ­մում, թե՞ փաս­տա­ցի պա­տե­րազ­մի հետ գործ ու­նենք ար­դեն։
-Ի­րա­նում հայ­տա­րա­րել են, որ կհար­վա­ծեն այդ քա­ղաք­նե­րին, ե­թե ԱՄՆ-ը ո­րո­շի հա­կա­հար­ված տալ Ի­րա­քում ա­մե­րի­կյան ռազ­մա­բա­զա­նե­րի վրա հր­թի­ռա­կո­ծու­թյան դի­մաց։ Բա­ցի Դու­բայ և Հայ­ֆա քա­ղաք­նե­րից, շր­ջա­նառ­վում է նաև Թել Ա­վի­վը, ին­չը նշա­նա­կում է, որ Ի­րա­նում Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան մեջ մե­ղադ­րում են նաև Իս­րա­յե­լին։ Վեր­ջին օ­րե­րի ըն­թաց­քում Ի­րա­նում բազ­միցս են հայ­տա­րա­րել՝ ե­թե պարզ­վի, որ Իս­րա­յե­լը որևէ կապ է ու­նե­ցել Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյան հետ, ա­պա «ա­հեղ վրե­ժը» կտա­րա­ծեն նաև այդ երկ­րի վրա։ Իսկ Իս­րա­յե­լին կաս­կա­ծում են այն պարզ պատ­ճա­ռով, որ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի մե­քե­նան խոց­վել է ԱԹՍ-ով, ո­րը կա­րող է լի­նել իս­րա­յե­լա­կան ար­տադ­րու­թյան և կա­ռա­վար­ված լի­նել հենց Ադր­բե­ջա­նի տա­րած­քից։ Այս հա­մա­տեքս­տում հատ­կա­պես հե­տաքր­քիր է Ի­րա­նի կող­մից հո­վա­նա­վոր­վող Ալ Հաշդ ալ-Շա­բի ի­րա­քյան ժո­ղովր­դա­կան շիա աշ­խար­հա­զո­րա­յին կազ­մա­կեր­պու­թյան ու­ժե­րի փոխհ­րա­մա­նա­տար և Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի հետ նա­հա­տակ­ված Ա­բու Մահ­դի Մու­հան­դե­սիի՝ ա­միս­ներ ա­ռաջ կա­տա­րած այն հայ­տա­րա­րու­թյու­նը, հա­մա­ձայն ո­րի՝ Ի­րա­քի տա­րած­քում հար­վա­ծել են ԱԹՍ-նե­րի, ո­րոնց շարժ­ման հե­տագ­ծի ու­սում­նա­սի­րու­թյու­նը ցույց է տվել Ադր­բե­ջա­նի տա­րած­քից դրանց ար­ձակ­ված լի­նե­լը։
-Փոր­ձա­գետ­ներն ա­սում են, որ տա­րա­ծաշր­ջա­նում կա­րող են նաև տն­տե­սա­կան խն­դիր­ներ ա­ռա­ջա­նալ։ Մաս­նա­վո­րա­պես՝ հր­թի­ռա­յին հար­ձա­կու­մից ժա­մեր անց նավ­թի գնե­րը բարձ­րա­ցել են, մի­ջազ­գա­յին բոր­սա­նե­րում խն­դիր­ներ են ա­ռա­ջա­ցել։
-Նավ­թը ո­րո­շա­կիո­րեն թան­կա­ցել է, ին­չը բնա­կան է նմա­նա­տիպ ի­րա­վի­ճակ­նե­րի հա­մար։ Այ­նուա­մե­նայ­նիվ, ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փի հայ­տա­րա­րու­թյու­նը հու­շեց, որ ի­րա­վի­ճակն առ­ժա­մա­նակ չի սր­վե­լու, և սպաս­վող կա­յու­նու­թյու­նը, կար­ծում եմ, դրա­կա­նո­րեն կազ­դի նաև տն­տե­սա­կան ո­լոր­տի վրա՝ թույլ չտա­լով կտ­րուկ տա­տա­նում­ներ։ Ա­վե­լին, հե­տաքր­քիրն այն է, որ Թրամ­փի ե­լույ­թից ան­մի­ջա­պես հե­տո նկատ­վեց ի­րա­նա­կան ազ­գա­յին ար­ժույ­թի՝ դո­լա­րի նկատ­մամբ մոտ 10 %-ոց արժևո­րում, ին­չը դրա­կա­նո­րեն կանդ­րա­դառ­նա ի­րա­նա­կան տն­տե­սա­կան շու­կա­յի վրա։ Միա­ժա­մա­նակ պետք է փաս­տել, որ Դո­նալդ Թրամ­փը հուն­վա­րի 8-ի ե­լույ­թում խո­սեց Ի­րա­նի դեմ տն­տե­սա­կան պատ­ժա­մի­ջոց­նե­րի խս­տաց­ման և նոր պատ­ժա­մի­ջոց­ներ կի­րա­ռե­լու մա­սին, սա­կայն թե կոնկ­րետ որ ո­լորտ­նե­րին կա­րող է դա վե­րա­բե­րել, այս պա­հին հայտ­նի չէ։
-Օ­րեր ա­ռաջ ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը թվի­թե­րյան իր է­ջում գրել էր, որ Ի­րա­նը եր­բեք պա­տե­րազմ չի շա­հել, բայց բա­նակ­ցու­թյուն­նե­րում էլ չի պարտ­վել: Դա կա­րո՞ղ է ակ­նարկ լի­նել Ի­րա­նի հետ բա­նակ­ցու­թյուն­ներ սկ­սե­լու մա­սին:
-Դա­տե­լով և՛ այդ, և՛ Դո­նալդ Թրամ­փի հայ­տա­րա­րու­թյու­նից, ո­րում կոչ էր ար­վում Ի­րա­նին մտա­ծել ԱՄՆ-ի հետ միա­սին «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» և առ­հա­սա­րակ ա­հա­բեկ­չու­թյան դեմ պայ­քա­րե­լու մա­սին, ԱՄՆ-ում կա ցան­կու­թյուն բա­նակ­ցե­լու Ի­րա­նի հետ։ Ընդ ո­րում, այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին ԱՄՆ-ում պար­բե­րա­բար նշել են նաև վեր­ջին մեկ տար­վա ըն­թաց­քում։ Այլ խն­դիր է, որ այն պայ­ման­նե­րը, ո­րոնք ա­ռաջ է քա­շում ա­մե­րի­կյան կող­մը բա­նակ­ցու­թյուն­նե­րի սկս­ման հա­մար, մաս­նա­վո­րա­պես՝ Ի­րա­նում հր­թի­ռա­շի­նու­թյան դա­դա­րե­ցում, ա­նըն­դու­նե­լի է ի­րա­նա­կան կող­մի հա­մար։ Ի­րա­վի­ճա­կը ա­վե­լի է բար­դա­նում նրա­նով, որ ԱՄՆ-ը դուրս է ե­կել մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րից, իսկ Ղա­սեմ Սո­լեյ­մա­նիի սպա­նու­թյու­նից հե­տո նաև Ի­րա­նը հայ­տա­րա­րեց մի­ջու­կա­յին հա­մա­ձայ­նագ­րից ամ­բող­ջու­թյամբ դուրս գա­լու մա­սին։
-ԱՄՆ-ի նա­խա­գա­հի այս տար­վա ընտ­րու­թյուն­նե­րից ա­ռաջ Թրամ­փը փոր­ձում է կոշ­տաց­նել իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյու­նը՝ շա­հե­լով ընտ­րող­նե­րի հա­մակ­րան­քը հնա­րա­վոր իմ­պիչ­մեն­տի ֆո­նին: Ընդ ո­րում, նույն բա­նի մեջ Թրամ­փը ժա­մա­նա­կին մե­ղադ­րում էր Օ­բա­մա­յին:
-Պարզ է մի բան, որ ԱՄՆ-ի նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վում վեր­ջին ան­գամ քն­նարկ­վող խն­դիր­նե­րից մե­կը ե­ղել է ի­րա­նա­կան խն­դի­րը, և այս ան­գամ ևս դա ա­ռանց­քա­յին տեղ է ու­նե­նա­լու թեկ­նա­ծու­նե­րի նա­խընտ­րա­կան ե­լույթ­նե­րում։ Շատ բան կախ­ված է նրա­նից, թե ինչ­պի­սին կլի­նեն Թրամ­փի՝ ի­րա­նա­կան քա­ղա­քա­կա­նու­թյան վերջ­նա­կան ար­դյունք­նե­րը մինչև նա­խընտ­րա­կան քա­րո­զար­շա­վի մեկ­նար­կը։ Ակն­հայտ է, որ ԻԻՀ հան­դեպ կոշտ դիր­քո­րո­շու­մը դեռևս չի տվել այն ցան­կա­լի ար­դյուն­քը, որն ակն­կա­լում էր ա­մե­րի­կյան կող­մը՝ ի դեմս Թրամ­փի և իր կա­ռա­վա­րու­թյան։
-Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ա­սում է, որ Հա­յաս­տա­նը չի ներ­քաշ­վի հա­կաա­մե­րի­կյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մեջ: ՈՒ­ժա­յին կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րի հետ ու­նե­ցած խոր­հր­դակ­ցու­թյու­նից հե­տո նա նաև հայ­տա­րա­րել է, որ ի­րա­վի­ճա­կի զար­գա­ցու­մը տա­րա­ծաշր­ջա­նում ան­հան­գս­տաց­նող է: Ի՞նչ պետք է ա­նեն իշ­խա­նու­թյուն­ներն այս ի­րա­վի­ճա­կում։
-Պետք է ակն­դետ հետևեն ի­րա­վի­ճա­կի զար­գաց­մա­նը, կան­խա­տե­սեն, թե ինչ­պի­սի հնա­րա­վոր զար­գա­ցում­ներ կա­րող են լի­նել, և տար­բեր սցե­նար­նե­րի հա­մար ու­նե­նան ար­ձա­գանք­ման նա­խօ­րոք մշակ­ված պլան­ներ։ Ընդ­հա­նուր առ­մամբ, պետք է հաս­կա­նալ, թե սցե­նար­նե­րից յու­րա­քան­չյուրն ինչ­պի­սի վտանգ­ներ ու հնա­րա­վո­րու­թյուն­ներ է պա­րու­նա­կում ՀՀ ազ­գա­յին շա­հե­րի ա­ռու­մով և գոր­ծել՝ ա­ռաջ­նա­հեր­թու­թյու­նը տա­լով ՀՀ ազ­գա­յին շա­հին։
-Տա­րա­ծաշր­ջա­նում, պար­զից էլ պարզ է, լար­ված ի­րա­վի­ճակ է, տե­սա­կետ կա ան­գամ, թե այս ա­մե­նը կա­րող է հան­գեց­նել հա­մաշ­խար­հա­յին եր­րորդ պա­տե­րազ­մի։ Ի՞նչ զար­գա­ցում եք տես­նում տա­րա­ծաշր­ջա­նում ու աշ­խար­հում առ­հա­սա­րակ։
-Մեր­ձա­վո­րարևե­լյան տա­րա­ծաշր­ջա­նում գրե­թե միշտ է լար­ված։ Այդ­պես է նաև այ­սօր։ Մո­լո­րա­կի այս հատ­վա­ծը նման է կրա­կի վրա դր­ված ե­ռա­ցող կաթ­սա­յի։ Դժ­վար է գնա­հա­տել, թե ինչ­պի­սի փո­փո­խու­թյուն­ներ են սպաս­վում այս­տեղ, բայց 2020-ը կարևոր տա­րի է լի­նե­լու հատ­կա­պես Ի­րա­նի հա­մար։ Այս տա­րի Ի­րա­նում տե­ղի են ու­նե­նա­լու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ, մյուս կող­մից, ընտ­րու­թյուն­ներ են սպաս­վում նաև ԱՄՆ-ում: Հատ­կա­պես վեր­ջին եր­կու տա­րի­նե­րին Ի­րա­նում ո­րոշ հար­ցեր, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան և տա­րա­ծաշր­ջա­նա­յին զար­գա­ցում­նե­րի ա­ռու­մով, հաշ­վարկ­վել են ԱՄՆ-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում Թրամ­փի չվե­րըն­տր­վե­լու հե­ռան­կա­րով:
Զրույ­ցը՝
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 5666

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ