ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Չեք կարևորի բանակը, կպարտվեք դուք

Չեք կարևորի բանակը, կպարտվեք դուք
28.01.2020 | 14:53

Այսօր բոլորը հպարտությամբ ու գորովանքով կխոսեն մեր բանակի ու զինվորի մասին։ Կխոսեն ծառայածները, դասալիքները, բանակին իսկապես նվիրվածներն ու բանակից գողացածները։ Բոլորը։ Եվ իսկապես մեր բանակն ու զինվորն արժանի են լավ խոսքերի, բայց նրանց պետք են ոչ միայն խոսքեր, այլև նրանց կարևորությունն ու պատիվը հարգողներ, նրանց գործն ամեն օր հիշողներ։ Բայց մենք մեկ օր ենք միայն հիշում, հետո հաջորդ օրը բանակից փախչողն էլի ուղիներ է որոնում, զինվորին ու սպային վիրավորողը շարունակում է նրանց արժանապատվությունը զրոյացնել, իսկ դասալիքները մեծ-մեծ կճառեն, թե պատերազմ անցած մարդիկ բան չեն հասկանում զինված ուժերից ու հայրենիքից։


Որովհետև մենք սովորել ենք թիթեռի կյանքով ապրելուն։ Այսօր մեր շահերից ու աթոռից է բխում վարկաբեկել երեկվա հերոսներին ու նոր «փուչիկ» հերոսներ կերտել, իսկ վաղը, երբ թշնամին սահմանին ակտիվանում է հանկարծ մտաբերում ենք կռված տղաներին ու նրանց առաջին պլան մղում։ Սակայն էլի թիթեռի մեկ օրվա կյանքի պես։ Երբ վտանգի զգացողությունը կրկին բթանում է, մոռանում ենք իրական հերոսներին, ընկղմվում մեր ամենօրյա ճղճիմ քննարկումների, սոցիալական հարթակում միմյանց գզվռտոցի հորձանուտը։ ՈՒ այստեղ էլ նոր հերոսներ կերտում, ավելի ճիշտ ինքնահերոսանում ենք, ամեն մեկն իրեն ամենաճիշտն ու ամենանագիտակն է համարում։ Գրականագետի հետ կվիճի գրական ժանրերից՝ ստատուսը ճանաչելով ամենբարձրարժեք ժանր, վիրահատությունն անող բժիշկին խորհուրդ կտա որ նշտարը վերցնել, իրավաբանի ու դատավորի հետ կմենամարտի ինչպես Սահմանադրության «հայր»։ Իսկ իրական կյանքում․․․ ընդամենը չկայացած մի «օգտատեր»։


Բայց վերադառնանք մեր զինվորին ու բանակին, նրանց միշտ է պետք խնայել, փայփայել, նրանք են մեր այսօրվա ու վաղվա միակ երաշխավորը։ Միակ։ Բոլոր իշխանությունները գալիս են ու գնում։ Հարցն այն է՝ կհասկանա՞ն բանակի, հրամանատարության արժանապատվությունն ու դերակատարումը, ուրեմն կհաղթի հայրենիքը, չե՞ն հասկանա՝ կպարտվեն իրենք։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 6783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

="hyцёц╒цёц╒б╒цёц╒б╒цёб╒ц╒ц╒цёц╒б╛цёц╒цёц╒цёц╒б╒цёц╒б╒цёб╒ц╒ц╒цёц╒б╛цёц╒/1352197527">Բաժնի բոլոր նորությունները »

«Իրատես» թերթի արխիվից

Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է
Քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը երկ­րորդ հնա­գույն մաս­նա­գի­տու­թ­յունն է

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք
Այս­պես էլ պա­րար­տա­նում ենք