ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Շոտլանդիան հույս ունի իբրև անկախ երկիր վերադառնալ ԵՄ

Շոտլանդիան հույս ունի իբրև անկախ երկիր վերադառնալ ԵՄ
02.02.2020 | 13:34

Ուրբաթ օրը Շոտլանդիայի ինքնավարության կառավարության վարչապետ Նիկոլա Ստերջենը խոստացել է, որ Շոտլանդիան կվերադառնա ԵՄ, բայց արդեն իբրև անկախ պետություն: Բրեկզիտի դեմ hանրահավաքներ ու երթեր են եղել Էդինբուրգում, Գլազգոյում, Աբերդինում, Դանդիում և Շոտլանդիայի այլ քաղաքներում: Մասնակցել են նաև Շոտլանդիայի ազգային կուսակցության, որ ղեկավարում է Ստերջենը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի պատգամավորներ: Նրանք Շոտլանդիան անվանում են եվրոպական երկիր և պահանջում են արագ վերադարձ ԵՄ: 2016-ին բրեկզիտի հանրաքվեում շոտլանդացիների 62%-ը ԵՄ-ից դուրս գալուն դեմ է քվեարկել: Բրեկզիտի օրը Նիկոլա Ստերջենը ելույթ է ունեցել՝ կոչ անելով իր կողմնակիցներին շարունակել պայքարը անկախության նոր հանրաքվեի համար և համբերություն հավաքել: Ստերջենն ընդգծել է, որ կամարտահայտությունը պետք է լինի միայն օրենքի շրջանակներում, այսինքն՝ Մեծ Բրիտանիայի կառավարության համաձայնությամբ: Նիկոլա Ստերջենը ղեկավարում է Շոտլանդիայի ազգային կուսակցությունը, որ դեկտեմբերի ընտրություններում Շոտլանդիայի 59 ընտրատեղամասերից 48-ում հաղթել է: Ստերջենը գտնում է, որ համոզիչ հաղթանակը իրեն հանրաքվեի մանդատ է տալիս: Բայց Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը այդ սցենարը բացառում է: Նա գտնում է, որ 2014-ին հարցը լուծվել է: 2014-ի հանրաքվեում շոտլանդացիների 55%-ը գերադասեց մնալ Միացյալ Թագավորության կազմում: Ստերջենը հայտարարել է, որ հանրաքվե է ցանկանում արդեն 2020-ին, բայց չի բացառում, որ կարող է լինել 2021-ին՝ Շոտլանդիայի խորհրդարանի ընտրություններից հետո: Նա հավելել է, որ շոտլանդացիները բրեկզիտը ընդունում են անկեղծ ու խոր տխրությամբ: Էդինբուրգում Շոտլանդիայի կառավարության շենքը լուսավորվել է ԵՄ դրոշի կապույտով ու նարնջագույնով: Շոտլանդիայի կառավարության ու խորհրդարանի շենքի վրայից չի իջեցվի ԵՄ դրոշը: Ստերջենը հայտարարել է սահմանադրական կոնվենցիայի ստեղծման մասին, որտեղ կլինեն բրիտանական խորհրդարանի պատգամավորներ, նախկին եվրապատգամավորներ և խորհրդականներ: Նման հանձնաժողով ստեղծվել է 1999-ին՝ Շոտլանդիայի խորհրդարանի վերականգնումից առաջ:
BBC


Հ.Գ. Բորիս Ջոնսոնը մերժում է նոր հանրաքվեի գաղափարը, բայց որքան էյֆորիայից հետո երկրում խորանան հակաբրեկզիտական տրամադրությունները, այնքան խորանալու են անջատողական մղումները: Չի բացառվում, որ ինչ-որ պահի Մեծ Բրիտանիան կանգնի ԵՄ մտնելու անհրաժեշտության առաջ՝ հանուն Միացյալ Թագավորության ամբողջականության պահպանման:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3363

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ