Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աշխարհի ամենահզոր սմարթֆոնը Xiaomi-ի ընկերությունը կարտադրի

Աշխարհի ամենահզոր սմարթֆոնը Xiaomi-ի ընկերությունը կարտադրի
09.02.2020 | 13:52

Xiaomi ընկերությունը մոտ ժամանակներս կսկսի Xiaomi Mi 10 Pro սմարթֆոնի արտադրությունը, որը, ըստ երևույթին, կլինի աշխարհի ամենահզոր սարքավորումը։
Lenta.ru-ն, հղում անելով չինական Digital Chat Station բլոգին, գրում է․«Xiaomi Mi 10 Pro-ի թեստերի արդյունքներն արդեն հասանելի են։ Դրանց համաձայն՝ սարքավորումն աշխարհի ամենահզոր սմարթֆոնն է լինելու: Այն կունենա 120 հերց հաճախականությամբ էկրան, Qualcomm Snapdragon 865 պրոցեսոր, 8 ԳԲ օպերատիվ հիշողություն և 66 վատ հզորությամբ արագ լիցքավորվող մարտկոց»:

Ըստ աղբյուրի՝ Xiaomi Mi 10 Pro-ի թողարկումը սկսվելու է փետրվարի կեսերին:

Դիտվել է՝ 9839

Մեկնաբանություններ