Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ինչ ա­նել, և ով է մե­ղա­վոր

Ինչ ա­նել, և ով է մե­ղա­վոր
03.03.2020 | 00:52
Ռու­սա­կան փի­լի­սո­փա­յու­թյան գե­րա­գույն հարցն այ­սօր ոչ միայն հա­յե­րիս առջև է ողջ հա­սա­կով մեկ հառ­նել, այլև հա­մայն աշ­խար­հի: Ի­րա­կա­նում մեր բնո­րո­շումն ա­վե­լի տա­րո­ղու­նակ է` մի տնից չենք, մի հա­լի ենք:
Ա­վե­լորդ, ե­թե չա­սենք` մեղք է այլևս քն­նա­դա­տել իշ­խա­նու­թյան ե­կած­նե­րին, ո­րով­հետև նրանք ա­վե­լի շատ խղ­ճա­հա­րու­թյուն են ա­ռա­ջաց­նում ի­րենց գոր­ծո­ղու­թյուն­նե­րով: Նա­յում ես` ի­րա­կա­նում ե­րի­տա­սարդ ե­րե­խա­ներ են, որ հա­գել են հայտ­նի «ո­գին», և ե­թե ան­գամ կրկ­նես տիե­զե­րա­կան մե­ծա­գույն խոս­քը` «նրանք չգի­տեն, թե ինչ են ա­նում», ոչն­չով օգ­նած չես լի­նի, ո­րով­հետև նույն «ո­գին» նրանց թույլ չի տա­լու ոչ միայն զգալ ի­րենց ի­րա­կան վի­ճա­կը, այլև նոր ան­կա­րո­ղու­թյուն պար­տադ­րե­լու:
Այն, ինչ կա­տար­վեց այս եր­կու օ­րը Հա­յաս­տա­նում` իշ­խա­նա­կան ղե­կա­վար­ման «պա­լիտ­րա­յում», ուղ­ղա­կի աբ­սուր­դի, ե­թե չա­սենք` տրա­գի­կո­մե­դիա­յի ժան­րում էր, բայց քա­նի որ վտան­գը` երկ­րին, ժո­ղովր­դին սպաս­վող, այն­քան լուրջ է, որ ժպ­տա­լու ցան­կու­թյուն հաս­տա­տա­պես ոչ ոք չու­նի. կա­յաց­վում են ի­րադ­րա­յին, մա­սամբ խե­լա­գա­րու­թյան կան­խա­վար­կա­ծին մոտ ո­րո­շում­ներ։ Ինչ­պես ա­մե­նուր` չկա ծրա­գիր, տես­լա­կան, իսկ դու­ռը թա­կում են ուղ­ղա­կի հա­մաշ­խար­հա­յին լայ­նա­մասշ­տաբ ա­ղետ­ներ։
ա) Ա­ռա­ջի­նը, ի­հար­կե, կո­րո­նա­վի­րու­սի Հա­յաս­տան «ժա­մա­նումն» էր, ինչն ակն­հայ­տո­րեն խառ­նեց մե­նիշ­խա­նի բո­լոր ծրագ­րե­րը, ո­րով­հետև, բա­ցի ի­րա­կան վտանգ լի­նե­լուց, այն ա­ռա­ջին վտանգ ու «թշ­նա­մի» դար­ձավ նրա ի­դեա-ֆիք­սե­րի հա­մար, ին­չի դեմ պայ­քա­րել ան­կա­րող է, էլ չենք ա­սում, որ հա­մա­ճա­րա­կի դեմ հան­դի­ման մնա­ցած ժո­ղո­վուր­դը նրա ե­րե­սին է նա­յում` խոր սպա­սում­նե­րով (փր­կիչ է, չէ՞)։ Եվ այն, ինչ տե­ղի ու­նե­ցավ կո­րո­նա­վի­րու­սի «շուրջ», հե­կե­կա­լու է ուղ­ղա­կի. փաս­տի կես­գի­շե­րա­յին հրո­վար­տա­կում… ա­յո, լոկ մար­տի մե­կի եր­թը «խիստ պատ­ճա­ռա­բան­ված» չե­ղար­կե­լու հա­մար, ո­րով­հետև նա­խորդ ե­րե­կո­յան հան­րաք­վեի բուկ­լե­տը բա­ժա­նող, սել­ֆի ա­նող մե­նիշ­խա­նը է­ներ­գե­տիկ ձևով հաս­կա­ցել էր` եր­թին մաս­նակ­ցող չի լի­նե­լու, ինքն այլևս «պո­ղո­սի» հա­մար «Աստ­ված» չէ, ու կո­րո­նա­վի­րու­սը «հա­ճե­լիաց­վեց» օգ­տա­կա­րի հետ, որ­պես ի­րա­վի­ճա­կա­յին փր­կօ­ղակ:
Չենք անդ­րա­դառ­նա­լու ա­ռա­վո­տյան ա­սու­լի­սով հան­դես ե­կած` գար­դա­սի­լա­գետ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի «կայ­ծա­կում­նե­րին», ո­րով­հետև այդ­քան ան­հե­թե­թու­թյուն մեկ տե­ղում շատ ա­վե­լի վտան­գա­վոր է, քան կո­րո­նա­վի­րուսն ինք­նին:
Կե­սօ­րին վար­չա­պե­տը չգի­տես ին­չու, շր­ջեց դե­ղատ­նե­րում, ուր դի­մակ­ներ ան­գամ չկան ու չեն էլ լի­նե­լու, իսկ ե­րե­կո­յան գնաց Ծաղ­կա­ձոր` ինքն ի­րե­նից փրկ­վե­լու, «քոհ­նա քեֆ­չու պա­խոդ­կա­յով», ա­նու­նը դնե­լով Ծաղ­կա­ձորն ու «կո­րո­նա­վի­րո­ւսը փր­կե­լու «մե­գա-ծրա­գիր», ո­րով­հետև, հաս­կա­նում եք, ո­րո­շում էին կա­յաց­րել` Ծաղ­կա­ձո­րը Չեռ­նո­բի­լի վե­րա­ծե­լու, հի­մա երկ­րորդ ո­րոշ­մամբ փր­կում են «Չեռ­նո­բի­լը»։ Այդ ա­մե­նը` դեռ ո­չինչ, գի­շե­րին մոտ, պազ­վեց, կոր­նա­վի­րու­սով հի­վան­դը այն­քան էլ հի­վանդ չէ, և, ով ա­վե­տի՜ս, Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րուրս չկա:
Ե՞վ: Ո­չինչ. ժո­ղո­վուր­դը, ինչ­պես կկա­րո­ղա­նա, կկազ­մա­կերպ­վի, պետք չէ որևէ հույս դնել գոր­ծի կազ­մա­կեր­պիչ­նե­րի վրա. նրանք այլևս չկան:
բ) Իդ­լիբ: Զար­գա­ցում­ներն այն­տեղ նոր թափ են հա­վա­քում. Թուր­քիան հաս­կա­նում է, որ ե­թե հի­մա չօգտ­վի ա­ռի­թից, չս­տա­նա ԱՄՆ-ից Սի­րիա­յի տա­րած­քում խո­րա­նա­լու օ­ժան­դա­կու­թյու­նը, Ռու­սաս­տա­նն «ան­կյուն» քշե­լու պա­հը չօգտա­գոր­ծի, պան­թուր­քիս­տա­կան իր ի­դեա-ֆիք­սը դար­ձյալ տևա­կան հե­տաձգ­ման է դա­տա­պարտ­ված: ՈՒ շան­տաժ է ա­նում բո­լո­րին` ԱՄՆ-ին, Ռու­սաս­տա­նին, ԵՄ-ին` վեր­ջի­նիս վրա «բաց թող­նե­լով» փախս­տա­կան­նե­րին: Ինչ կլի­նի՞: Ան­չափ դժ­վար է ա­սել, ո­րով­հետև այս խա­ղում, ինչ­պես ա­սել ենք, գու­նա­վոր ու հիբ­րի­դա­յին հե­ղա­փո­խու­թյուն­նե­րի «մատռ­վակ» ԱՄՆ-ը նոր բա­ղադ­րիչ է մտց­րել խա­ղի մեջ` կո­րո­նա­վի­րուս: Այն նոր քար­տեզ է «գծում»:
գ) Ար­ցախ: Պան­թուր­քիզ­մի ու Խա­լի­ֆա­թի ստեղծ­ման ճամ­փին ու­ղե­փա­կո­ցի գե­րա­նի նման ըն­կած է Ար­ցա­խը, և կռի­վը նրա հա­մար ա­ծանց­վե­լու է մեծ կռ­վի ար­դյունք­նե­րից:
Ա­յո, Ար­ցա­խը դար­ձել է մեր միջ­նա­բեր­դը, տվե­ցինք այն, կորց­նե­լու ենք Հա­յաս­տանն էլ: Այս ա­մե­նում միակ հե­տաքր­քի­րը Մի­քա­յել Մի­նա­սյա­նի հոր­դորն էր` ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րում կանգ­նել հող հետ բե­րած, Ար­ցա­խի հա­մար (ՊՊԾ-ի օ­րերն էլ չմո­ռա­նանք) ա­ռանց­քա­յին դե­րա­կա­տա­րու­թյուն ու­նե­ցած թեկ­նա­ծուի կող­քին: Հա­յաս­տան­ցի­նե­րիս դեպ­քում` հո­գե­պես: Ընդ­դեմ Ար­ցա­խի թավ­շաց­ման, այն­տեղ սո­ղա­ցող ձևով կազ­մա­կերպ­վող ցն­ցում­նե­րի ու ա­պա­կա­յու­նաց­ման:
Ար­ցա­խում «Մով­սես» ոտ­նա­տեղ ու­նենք։
Հա­ջո­ղե­լու ենք ան­պայ­ման:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 6101

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ