Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Նող­կա­լի երևույթ, հո­գեոր­սու­թ­յան տխեղծ մի տե­սակ

Նող­կա­լի երևույթ, հո­գեոր­սու­թ­յան տխեղծ մի տե­սակ
14.04.2020 | 00:02
Նո­րից սկ­սել են կեղծ հոգևոր նա­մակ­ներ մի­մյանց ու­ղար­կե­լը: Դա Սա­տա­նա­յի մո­լո­րեց­նող ո­րո­գայթ է, դրան տեղ չտանք, որս չդարձ­նենք մենք մեզ: Չգայ­թակղ­վե՛նք:
«Նաև ի­մաս­տուն լի­նել օ­ձե­րի նման»,- խրա­տեց Հի­սուս։
Չգի­տեմ, ով ինչ­պես է մտա­ծում, սա­կայն «հոգևոր նա­մակ­ներ» ու­ղար­կող­նե­րը և սպառ­նան­քով պար­տադ­րող­նե­րը, թե այս­քան մար­դու պի­տի ու­ղար­կես, Աստ­ծուց լի­նել չեն կա­րող: Ե­թե մե­կը պա­րապ է և անմ­տա­բար մտա­ծում է այդ­պես «գործ ա­նել» և «Աստ­վա­ծա­հա­ճո դառ­նալ», ա­պա թող ի­մա­նա, որ հա­վա­տը պար­տադ­րանք չէ, քա­նի որ յու­րա­քան­չյուր պար­տադ­րանք բռ­նու­թյուն է, իսկ բռ­նու­թյան ստր­կաց­նո­ղը Աստ­ծո ա­նու­նով` միայն Սա­տա­նան է և ոչ թե Աստ­ված:
Կա­ղա­չեի` եղ­բայր­ներ և քույ­րեր, ե­թե ու­զում եք Աստ­ծոն հա­ճե­լի որևէ բան ա­նել, նախ ջա­նա­ցեք ինք­ներդ որս չդառ­նալ` ձեր կամ­քը չեն­թար­կեց­նել այ­լոց, ան­գամ Աստ­ծո ա­նու­նով ե­թե հան­դես գան` և սրանք հան­դես են գա­լիս պար­տադ­րան­քով և ա­նեծք­ներ դնե­լով: Տա Աստ­ված, որ հե­ռու մնան նման «գոր­ծից», քա­նի որ այ­լոց կամ­քի վրա իշ­խե­լու ե­լած նրանց ա­նեծք­նե­րը ի­րենց պի­տի վե­րա­դառ­նան, քա­նի որ այդ­պես իսկ է Աստ­ծո օ­րեն­քի սահ­մա­նը` կա­խար­դու­թյամբ զբաղ­վող­նե­րի հա­մար:
Քրիս­տոս ե­կավ և մեր­ժեց երդ­վե­լը և չա­րից հա­մա­րեց, իսկ սրանք երդ­վեց­նում են, թե այս­քան մար­դու պի­տի ու­ղար­կես, ե­թե ոչ ա­նեծք­ներ կգան վրադ և տկար­նե­րին, նրանց իսկ հա­վա­տը այդ­պես խա­բե­լով, դարձ­նում են սո­վոր Աստ­ծո ա­նու­նով ե­կող ա­մեն ինք­նա­կո­չի հրա­մա­նին են­թա­կա­յել, նրանց դրած ա­նեծք­նե­րի վա­խից, այդ­պես վերս­տին ստո­րաց­նե­լով ու ընկ­ճե­լով, փչաց­նե­լով բազ­մա­թիվ հո­գի­նե­րի:
Մո­լո­րա­միտ չմ­նանք: Մա­հա­ցու հան­ցանք կա կա­խար­դու­թյուն ա­նե­լու մեջ, որ ըստ էու­թյան, սի­րո հետ կապ չու­նի, այլ մար­դա­տյա­ցու­թյան կող­մից է, չա­րից է ի հայտ ե­կել:
Նող­կա­լի երևույթ է, հո­գեոր­սու­թյան տխեղծ մի տե­սակ, որ մար­դու ներ­սի մեղ­քից ու տգի­տու­թյու­նից է ուժ ստա­նում և ոչ թե ճշ­մա­րիտ խո­նար­հու­թյու­նից ու ա­պաշ­խա­րու­թյան խա­չակ­րու­թյու­նից: Իսկ այդ ա­մե­նի չար թի­կուն­քը` հոգևոր սա­կա­վամ­տու­թյունն ու տգի­տու­թյունն են և մար­դուս ըն­կած, պիղծ վար­քը: Խոսքս միամ­տու­թյամբ մո­լոր­ված­նե­րի մա­սին չէ: Տե­րը նրանց կորս­տից հնա­րա­վո­րինս ա­ռա­վե­լով հետ կպա­հի: Սա­կայն հի­շենք, որ Հի­սուս մեզ պատ­վի­րեց` միայն միա­միտ չլի­նել, այլ, ա­ղավ­նու նման միա­միտ լի­նե­լու հետ մեկ­տեղ նաև ի­մաս­տուն լի­նել օ­ձե­րի նման, որ­պես­զի որս չդառ­նանք:
Մաք­սիմ ՈՍ­ԿԱ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 2813

Մեկնաբանություններ