Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 52496

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 52496
04.10.2020 | 13:36

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 571-ով՝ հասնելով 52496-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվածների թիվն ավելացել է 89-ով և հասել 44672-ի, իրականացվել է 3258 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 306 965-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 1279-ի: Բուժվում է 6545 մարդ:

Դիտվել է՝ 2914

Մեկնաբանություններ