Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 

Վահրամ Պողոսյան. Որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու

Վահրամ Պողոսյան. Որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու
05.10.2020 | 21:13

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը Facebook-ում գրել է.

«Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, նշեմ, որ առաջնագծի որոշ ուղղություններում մարտավարական նպատակով Պաշտպանության բանակը ետ է քաշել զորքերը, որպեսզի.

ա) խուսափի ավելորդ զոհերից,

բ) ավելի մեծ վնասներ հասցնի թշնամու զորքերին։ Երկու առումով էլ ձեռքբերումները զգալի են։

Բանակի հրամանատարությունը շարունակում է արհեստավարժ վարել մարտերը, և հեռու չէ այն օրը, երբ կտեսնենք, թե ինչպես է թշնամու կազմալուծված բանակը խուճապահար նահանջում։ Ու որոշումն արդեն ընդունված է, մենք կանգ չենք առնելու»։

Դիտվել է՝ 1219

Մեկնաբանություններ