Արծրուն Հովհաննիսյան. Սա Թել-Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է. փաստորեն 20 տարին քիչ էր զինվելու համար
11.10.2020 | 20:01
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել է Flightradar համակարգից լուսանկարներ։ «Սա Թել-Ավիվից Բաքու եկող «հումանիտար» օգնության ոչ ամբողջ ծավալն է։ Փաստորեն քսան տարին քիչ էր զինվելու համար», - նշել է նա։
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...