ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել ռազմական գործողությունները

Զոհրաբ Մնացականյանն անհրաժեշտ է համարում կանգնեցնել ռազմական գործողությունները
12.10.2020 | 22:29

Անհրաժեշտ է կանգնեցնել ռազմական գործողությունները, և Ռուսաստանի դերն այս հարցում չափազանց կարևոր է՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, որ Մոսկվայում է մինչև պատերազմի սկսվելը ծրագրված պաշտոնական այցով:

Նա նշել է, որ պատերազմն, իհարկե, փոխել է այցի օրակարգը, և հիմնական հարցն օրակարգում պատերազմն է Արցախում։ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Զոհրաբ Մնացականյանը թվարկել է, թե ինչ վնասներ է հասցրել շարունակվող պատերազմը Արցախին՝ չնայած հումանիտար հրադադարը: Զոհվել են խաղաղ բնակիչներ, հարյուրից ավելին վիրավորվել են, մեծ վնաս է հասցվել Արցախի բնակելի շենքերին և ենթակառուցվածքներին։
ՌԴ ԱԳ նախարարը, ում միջնորդությամբ հոկտեմբերի 9-10-ը Մոսկվայում տեղի էին ունեցել եռակողմ բանակցություններ և ստորագրվել էր հումանիտար հրադադարի համաձայնություն, այսօր ասաց, որ հրադադարը խախտվում է:

«Մենք տեսնում ենք, որ այդ պայմանավորվածությունը ամբողջովին դեռ չի կատարվում, և ռազմական գործողությունները շարունակվում են։ Մենք հոսով ենք, որ այն շփումները, որ ունենք մեր ադրբեջանցի հարևանների հետ, այդ թվում նաև ՊՆ գծով, թույլ կտան հասնել նրան, որ այդ պայմանավորվածություններն ամբողջովին կատարվեն», - ասել է Լավրովը։
Զոհրաբ Մնացականյանն այսօր ղարաբաղյան խնդիրը քննարկելու է նաև Մինսկի խմբի համանախագահների հետ։ Հոկտեմբերի 8-ին Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպել էր Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը: Երեկ ԵԱՀԿ Մինկի խմբի համանախագահները Բայրամովի հետ զրուցել են հեռախոսով։ Կշարունակվեն բանակցությունները եռակողմ ձևաչափով, թե ոչ, Բայրամովը նույնպես կմեկնի Մոսկվա, պաշտոնական տեղեկություն չկա։ Մնացականյանը Մոսկվայում կլինի մինչև հոկտեմբերի14-ը։

Դիտվել է՝ 963

Մեկնաբանություններ