ԱՄՆ-ի ռազմական հարվածները Իրանի երեք միջուկային օբյեկտներին չեն ոչնչացրել երկրի միջուկային ծրագրի հիմնական բաղադրիչները և, հավանաբար, միայն ամիսներով հետ են մղել այն՝ ըստ ԱՄՆ հետախուզության նախնական գնահատականի, հաղորդում է CNN-ը: «Այս ենթադրյալ գնահատականի արտահոսքը հստակ փորձ է նվաստացնելու նախագահ Թրամփին և վարկաբեկելու այն քաջարի կործանիչ օդաչուներին, ովքեր հիանալի աշխատանք են կատարել Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու համար»,- CNN-ին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը:               
 

Freedom House. Կառավարություններն օգտագործում են պանդեմիան որպես արդարացում համացանցում այլակարծության ճնշման

Freedom House. Կառավարություններն օգտագործում են պանդեմիան որպես արդարացում համացանցում այլակարծության ճնշման
14.10.2020 | 21:25

Ամբողջ աշխարհում կառավարություններն օգտագործում են կորոնավիրուսի պանդեմիան որպես արդարացում համացանցում այլակարծության ճնշման: Այս մասին ասվում է Freedom House-ի զեկույցում:


Զեկույցի համաձայն՝ դա հանգեցնում է այլակարծության գրաքննության ուժգնացման եւ ընդլայնում սոցիալական հսկողության տեխնոլոգիական համակարգերը:
«Պանդեմիան մեծացնում է թվային տեխնոլոգիաներից կախվածությունը, եւ համացանցն ավելի ու ավելի ազատ է դառնում»,- ասել է Freedom House-ի նախագահ Մայքլ Աբրամովիցը:
Freedom House-ը նշում է, որ համացանցից օգտվող գրեթե 3,8 մլրդ մարդկանցից միայն 20 տոկոսն է ապրում ազատ համացանց ունեցող երկրներում, 32 տոկոս՝ «մասնակիորեն ազատ» եւ 35 տոկոսը «ոչ ազատ» համացանց ունեցող երկրներում:
Հայաստանն ու Վրաստանը ազատ համացանց ունեցող երկրների թվում են, Ադրբեջանը՝ ոչ ազատ:

Դիտվել է՝ 2969

Մեկնաբանություններ