Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մո­լեմս­խուն փո­ղե­րի պոր­տա­պա­րը

Մո­լեմս­խուն փո­ղե­րի պոր­տա­պա­րը
16.10.2020 | 00:55

Մեր այս թե՛ հե­րո­սա­կան, թե՛ օր­հա­սա­կան օ­րե­րի ըն­թաց­քում, երբ ողջ հա­յու­թյու­նը փոր­ձում է լու­ծել իր գո­յա­պահ­պա­նու­թյան խն­դի­րը, հայ­կա­կան ա­ռան­ձին հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­ներ շա­րու­նա­կում են ապ­րել նախ­կին, խա­ղաղ օ­րե­րի կյան­քով։ Ա­մենևին նկա­տի չու­նեմ, որ այ­սօր օր­նի­բուն պետք է թմ­բուկ զար­կել և շե­փոր փչել վասն հայ­րե­նի­քի հաղ­թա­նա­կի, քա­նի որ այս ա­մե­նը ու­ռա-հայ­րե­նա­սի­րու­թյան դրսևո­րում է։


Բայց և այն­պես կա­րե­լի է ինչ-որ չա­փով զգաստ լի­նել, գնա­հա­տե­լով ներ­կա, ա­ռանց որևէ չա­փա­զան­ցու­թյան` պատ­մա­կան պա­հի կարևո­րու­թյու­նը։ Մի՞­թե կաս­կած կա­րող է լի­նել, որ մի նոր Ա­վա­րայր է բա­խել հա­յու­թյան դու­ռը, ին­չը են­թադ­րում է հա­վուր պատ­շա­ճի լր­ջու­թյուն։ Այս ա­մե­նը գրում եմ զար­մա­ցած հե­ռուս­տա­գո­վազ­դի ա­ռան­ձին ցն­ցա­կաթ­ված­նե­րից, երբ օր­նի­բուն գո­վազդ­վում է խա­ղա­տու­նը։ Ըստ իս, նման պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կաշր­ջա­նում առ­հա­սա­րակ պետք է ար­գե­լել խա­ղատ­նե­րի գոր­ծու­նեու­թյու­նը։ Հու­սամ, որ ա­ռա­ջարկս տեղ կհաս­նի։


Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ

Դիտվել է՝ 20399

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ