Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լոս Անջելեսի քաղխորհուրդը Mercury-ից պահանջել է հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ

Լոս Անջելեսի քաղխորհուրդը Mercury-ից պահանջել է հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ
21.10.2020 | 15:19

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Մոնիկա Ռոդրիգեսը միացել է քաղխորհրդի 15 գործընկերներին, որ նամակ ուղարկի «Mercury» ընկերություն՝ խնդրելով ղեկավարությանը հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ:

Ֆեյսբուքում նա գրել է. «Այսօր ես միացել եմ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի իմ գործընկերներին, որպեսզի նամակ հղենք Mercury ընկերությանը՝ պահանջելով հրաժարվել Թուրքիայից որպես հաճախորդ: Մենք չենք կարող թույլ տալ Թուրքիայի ցեղասպան հռետորաբանության շարունակությունը, Հայոց ցեղասպանության ժխտումը և ներկա ռազմական հանցագործությունների ժխտումը: Մեր կոլեկտիվ պատասխանատվությունն է ասել՝ ԱՅԼԵՎՍ ԵՐԲԵՔ: Բավական են անմեղ, խաղաղ բնակիչների անիմաստ սպանությունները: Բավական են գազանությունները, որոնք այսօր կատարվում են Արցախում: Մենք գործ չենք ունենա որևէ ընկերության հետ, որն աջակցում է կամ աջակցել է Ցեղասպանության ժխտմանը»:

Դիտվել է՝ 5931

Մեկնաբանություններ