ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Աշխարհազորը հիմնվում է բացառապես կամավորության սկզբունքի վրա

Աշխարհազորը հիմնվում է բացառապես կամավորության սկզբունքի վրա
27.10.2020 | 21:54

Խորհրդարանում այսօր քննարկվեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու հարցը Ըստ նախագծի՝ աշխարհազորը ՀՀ -իվրա զինված հարձակման, անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում ՀՀ զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով քաղաքացիների մասնակցության համակարգ է: Աշխարհազորի կիրառումը ներառում է մասնակցությունը Հայաստանի սահմանների կամ հակառակորդի հետ շփման գծի վտանգված հատվածների զինված պաշտպանությանը, մասնակցությունը հակառակորդի դիվերսիոն, ահաբեկչական, հետախուզական կամ հատուկ օպերացիաների ուժերի և այլ գործողությունների դեմ պայքարին, մասնակցությունը հատուկ և կարևորագույն նշանակության օբյեկտների զինված պաշտպանությանը և այլն:


«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցով նախատեսվում է կարգավորել ռազմական դրության իրավիճակում ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտության առաջացման հարաբերությունները, մանրամասն ներկայացվում են այդ գույքն օգտագործման վերցնելու երաշխիքները և ընթացակարգը, գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները, ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Գաբրիել Բալայանը:


Իմքայլական պատգամավոր Սուրեն Գրիգորյանը խնդրեց պարզաբանել, որ խոսքը չի գնում գույքն անհատույց վերցնելու մասին: Բալայանը պարզաբանեց՝ նախագծով նախատեսվում է, որ գույքը վերցնելիս արձանագրություն է կազմվում, և եթե գույքին վնաս է հասցվում, կառավարությունը սահմանված կարգով հատուցում է տրամադրում: «Եթե գույքի կորուստ կամ ոչնչացում է լինում, համապատասխան չափով հատուցում է տրամադրվում: Եթե հնարավոր է գույքը նորոգել և վերադարձնել, այդպես էլ արվում, եթե ոչ՝ համապատասխան չափով փոխհատուցում է տրվում», - ասաց ՊՆ փոխնախարարը:

Դիտվել է՝ 1886

Մեկնաբանություններ