ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Արծրուն Հովհաննիսյանը կամ չի տիրապետում թվերին, կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը»

«Արծրուն Հովհաննիսյանը կամ չի տիրապետում թվերին, կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը»
06.11.2020 | 16:00

168.am-ը գրում է.

«ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց» հաղորդման ընթացքում հայտարարել է, թե վերջին երկու տարում ավելի շատ նորարարական, տեխնոլոգիական, ժամանակակից զենք է մտել բանակ, քան վերջին 10 տարում։ «Բոլորի գիտեն դրա մասին»,-ընդգծել է Արծրուն Հովհաննիսյանը: «Ամենահայտնի թեման՝ ՏՈՐ-երը, ՍՈՒ-30-ները, ու լիքը ուրիշ բաներ, որ հիմա չենք էլ ասում, ՀՕՊ սպառազինության համար չֆիքսված, չգնահատված Իգլա-Ս-երը, Վերբաները, բոլորը կատարվել են ապրիլյանից հետո և ավելի շատ կոնկրետ՝ 2018-19-ին: 2016-ից հետո հարցեր են բարձրացել, որ պետք է ուժեղ զինվել, սկսել ենք զինվել, 2018-2019-ին ավելի շատ ենք զինվել, քան երբևէ, ընդհանրապես»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը: 168․am-ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե Արծրուն Հովհաննիսյանի հայտարարությունը որքանո՞վ է համապատասխանում իրականությանը: Գրասենյակից մեզ պատասխանեցին, որ ասվածը իրականության հետ որևէ աղերս չունի։

«Արծրուն Հովհաննիսյանը կամ չի տիրապետում թվերին, կամ միտումնավոր խեղաթյուրում է իրականությունը: Հաշվի առնելով, որ երկիրը պատերազմի մեջ է, և հայտարարված է ռազմական դրություն, իսկ հակառակորդը գտնվում է Շուշիի մատույցներում, այս մասին խոսելն անպարկեշտություն է, կարելի է ասել` մեղավորների փնտրտուք: Մենք, անշուշտ, ռազմական դրության ավարտից հետո այս թեմային և նմանատիպ այլ անհիմն շահարկումների հանգամանորեն և փաստարկված կանդրադառնանք».-պատասխանել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակից:

Դիտվել է՝ 3327

Մեկնաբանություններ