Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Լիլիթ Մակունցը չի խոսի, քանի դեռ ՀՀ-ում վատ մթնոլորտ է

Լիլիթ Մակունցը չի խոսի, քանի դեռ ՀՀ-ում վատ մթնոլորտ է
02.12.2020 | 12:19

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շարունակում է չպատասխանել լրագրողների հարցերին: Մի քանի լրագրողներով կրկին փորձեցինք հացեր ուղղել քաղաքական մեծամասնության ներկայցուցչին, ինչին նա այսպես արձագանքեց.

«Այն մթնոլորտը, որը կա այսօր Հայաստանի Հանրապետությունում և այն մթնոլորտը որտեղ որևէ միտք, գաղափար նորմալ, առողջ քննարկման չի ենթարկվում, նորմալ երկխոսություն չի ձևավորվում, այս պարագայում ես ժամանակավորապես որևէ հանրային մեկնաբանություն չեմ անի»:
Մեր հակադարձմանը, թե իշխանության դուք եք, հետաբար՝ ումից ի՞նչ եք ակնկալում, շարունակեց. «Լրատվամիջոցները նույնպես կարող են նպաստել այդ մթնոլորտի փոփոխությանը»:

Դիտվել է՝ 3462

Մեկնաբանություններ