Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ի՞նչ է արել խորհրդարանը երկու տարում

Ի՞նչ է արել խորհրդարանը երկու տարում
09.12.2020 | 14:33

«Ժողովուրդը» գրում է.

«Այսօր լրանում է 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկրորդ տարին: Երկու տարի առաջ՝ դեկտեմբերի 9-ին՝ թավշյա հեղափոխությունից ամիսներ հետո, տեղի ունեցան արտահերթ ընտրություններ, որտեղ էլ բացարձակ առավելություն ունեցավ «Իմ քայլը» դաշինքը: Ընտրողները 884849 ձայն տվել են Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքին։ Վարչապետի պաշտոնակատարի առաջնորդած ուժը ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը՝ 70,43 տոկոսը։ Երկրորդ տեղում էր Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ը՝ 103837 ձայն կամ 8,27 տոկոս։ Եռյակը եզրափակում էր Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան»-ը՝ 80049 ձայն կամ 6,37 տոկոս:

«Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ-ում ունեցավ 88 աթոռ, ԲՀԿ-ն՝ 26, ԼՀԿ-ն՝ 18։ Իսկ ի՞նչ է արել խորհրդարանն այս երկու տարիներին: Նախորդ մեկ տարում խորհրդարանը թերևս ավելի կառուցողական էր աշխատում, փորձում էին ընդունել այնպիսի նախագծեր, որոնք կարող են օգտակար և կարևոր լինել քաղաքացիների համար, սակայն այս տարի խորհրդարանը վերածվեց իշխանության և ընդդիմադիր խմբակցությունների միջև բանավեճի հարթակի:
Այսօր արդեն, ելնելով իրողություններից, այդ սրումն ավելի է խորացել, և չի լինում որևէ նախագիծ, որի քննարկման ժամանակ խորհրդարանում կրքերը չբորբոքվեն:
Ավելին՝ այսօր խորհրդանշական է, որ արտախորհրդարանական ընդդիմությունը քաղաքացիներին ուղղորդում է ԱԺ, ժամը 16։00-ին՝ իր կամքը իշխող ուժին պարտադրելու համար»:

Դիտվել է՝ 5126

Մեկնաբանություններ