Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

«Մտա­հոգ­ված Փա­շի­ն­յա­նի կեր­պա­րի տակ ի­րա­կա­նում հրեշ էր ապ­րում»

«Մտա­հոգ­ված Փա­շի­ն­յա­նի կեր­պա­րի տակ ի­րա­կա­նում հրեշ էր ապ­րում»
18.12.2020 | 01:02

Երգ­չու­հի ՇՈՒ­ՇԱՆ ՊԵՏ­ՐՈ­ՍՅԱ­ՆԸ, որ 6,5 տա­րի Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ պատ­գա­մա­վոր է ե­ղել, ան­կեղ­ծա­նում է՝ եր­բեք չէր մտա­ծի, որ Փա­շի­նյանն ըն­դու­նակ է հո­ղեր հանձ­նե­լու քայ­լի գնա­լու: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նշում է՝ սր­տա­ցավ թվա­ցող ե­րի­տա­սար­դի՝ բա­նա­կի մա­սին բարձ­րա­ձայ­նում­նե­րը, պարզ­վեց, հո­րին­ված էին կամ մա­նի­պու­լյա­տիվ բնույ­թի. «Փաս­տո­րեն, մտա­հոգ­ված ե­րի­տա­սար­դի կեր­պա­րի տակ ի­րա­կա­նում հրեշ էր ապ­րում, ես դա չէի կա­րող պատ­կե­րաց­նել, քա­նի որ, իմ չա­փա­նիշ­նե­րով, ԱԺ-ում հայ­տն­վում են եր­կի­րը սի­րող, ոչ թե այն քան­դե­լու, մաս­նա­տե­լու, ա­տե­լու­թյուն սեր­մա­նե­լու պատ­րաստ մար­դիկ»:


Շու­շան Պետ­րո­սյա­նը հա­մոզ­ված է, որ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նին «քա­ղա­քա­կիրթ պայ­քա­րով» հաս­նե­լու ժա­մա­նա­կը չէ, քա­նի որ երբ երկ­րիցդ մաս-մաս տա­նում են, ու երբ, օ­րի­նակ, լսում ես Հա­թեր­քի շր­ջա­նի եր­կու գյու­ղի հան­ձն­ման մա­սին, հա­վա­սա­րակշ­ռու­թյու­նից դուրս ես գա­լիս, չես մտա­ծում ոչն­չի մա­սին: Ա­նօգ­նա­կա­նի ես նման­վում, չգի­տես՝ ինչ ա­նել, բո­ղոքն ում հայտ­նել, ու այդ ամ­լու­թյունն ուղ­ղա­կի սպա­նում է: Ի­մաստ­նու­թյուն ու փոր­ձառու­թյուն ու­նե­ցող մար­դիկ կան, որ գի­տեն՝ ինչ է հնա­րա­վոր ա­նել: Ին­քը, օ­րի­նակ, չգի­տի՝ ինչ պետք է ա­նի այս ի­րա­վի­ճա­կում, բայց գի­տի, թե ինչ պետք է ա­նի Նի­կոլ Փա­շի­նյա­նը. պետք է պա­տաս­խան տա ար­հա­վիր­քի, զոհ­ված ե­րե­խա­նե­րի, հանձ­նած հո­ղե­րի ու դա­վա­ճա­նու­թյան հա­մար:


Պա­տա­հա­կան չհա­մա­րե­լով բա­նա­կին ուղղ­ված ան­հիմն մե­ղադ­րանք­նե­րը, զին­վո­րա­կան­նե­րին պի­տա­կա­վո­րելն ու ար­ժեզր­կե­լը, ան­վա­նի երգ­չու­հին եզ­րա­հան­գում է. «ՈՒ­նե՞նք այ­սօր բա­նակ, բա­նակ կա՞ այժմ: Թշ­նա­մի՞ն է ո­րո­շե­լու, թե որ տա­րածքն է մե­րը, ո­րը՝ ոչ: Բարձ­րա­խոս­նե­րը ձեռք­նե­րին՝ թուր­քե­րը մեր գյու­ղա­ցի­նե­րին ժա­մա­նակ են տա­լիս, ու սրան մեր տղա­նե­րը չպե՞տք է պա­տաս­խա­նեն, բա մենք է՞դ տղերքն ենք ու­նե­ցել, մենք է՞դ բա­նակն ենք ու­նե­ցել: Ա­սես թլ­պա­տած լի­նի բո­լո­րին, ա­տե­լու­թյուն է տա­ծում ա­րի տղա­մարդ­կանց նկատ­մամբ»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10001

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ