ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ

Անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ
24.12.2020 | 15:42

Երևանում կառավարության շենքի մոտ անցկացվող Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անհնազանդության ակցիայի 69 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար։

Դիտվել է՝ 6309

Մեկնաբանություններ